Հին հույները և հռոմեացիները դափնու տերևն օգտագործել են ոչ միայն խոհարարության մեջ, այլև տարածքները տհաճ հոտերից և խոնավությունից մաքրելու համար: Դրա համար նրանք դափնու տերևներ են այրել…
Այդպիսի գործընթաց հաճախ անելու դեպքում հնարավոր է ոչ միայն հոտից ազատվել, այլև որոշ հիվանդություններ կանխել և լավացնել ինքնազգացողությունը: Ապացուցված է, որ դափնու տերևի հոտն օրգանիզմի վրա ունենում է հանգստացնող և ցավազրկող ազդեցություն:
Դափնու տերևը կարող է կանխել էպիլեպսիայի նոպաները, հաղթահարել սթրեսը, հոգնածությունը և անքնությունը: Դա կապված է նրա հետ, որ դափնու տերևը պարունակում է ցինեոլ և բնորոշ եթերայուղեր, որոնք ազատում են շնչուղիները և նպաստում են ամբողջ օրգանիզմի թուլացմանը:
Թուլացնող ազդեցությունն արդեն 10 րոպե անց զգալու համար դափնու մի քանի չոր տերև վառեք: Որոշ ժամանակ անց դուք կզգաք հաճելի հոտ, որով լցված կլինի սենյակը:
Ի դեպ, դափնու տերևը համարվում է մաքրության, հաջողության և հաղթանակի խորհրդանիշ: Մինչև հիմա ոմանք դափնու տերևները պահում են մուտքի դռան մոտ որպես համայիլ:
Դափնու տերևի վրա ցանկություն գրեք և այրեք այն: Ցանկությունն անպայման կկատարվի, եթե դուք դրականորեն եք տրամադրված:
Մտքի ուժը հրաշքներ է գործում, հավատացեք հրաշքի, և ձեր բոլոր երազանքները կկատարվեն: Դափնու տերևն օգտագործում են խոհարարության մեջ, բուժական նպատակներով, կենցաղում, որպես թալիսման և այլ ոլորտներում:
Hello there! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I’m trying to get my website to rank for
some targeted keywords but I’m not seeing very good
gains. If you know of any please share. Many thanks!
I saw similar text here: Eco product