Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները լայնորեն կիրառվում են նյարդային համակարգի ամրապնդման համար:
Սեխը ցածր կալորիականություն ունեցող սննդամթերք է, 100 գրամ սեխի մեջ պարունակվում է ընդամենը 33 կալորիա:
Սեխն արագացնում է մարսողության գործընթացը, այն կարող եք ուտել, երբ ցանկանում եք մաքրել աղիքները:
Սեխն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր մեզապարկի և լյարդի խնդիրներ ունեն:
Սեխը երիկամներից հանում է քարերն ու ավազը: Սեխը բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը:
Սեխը բարձրացնում է հակաբորբոքայինների ազդեցությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց թունավոր ներգործությունը: Սեխը բարձրացնում է իմունիտետը՝ օրգանիզմը պաշտպանելով վիրուսներից:
Սեխը հիանալի կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների համար: Սեխը հանգստացնում է նյարդային համակարգը: Սեխն արագ հագեցնում է ծարավը:
Այսպիսով սեխի այս 10 օգտակար հատկություններն իմանալուց հետո դուք պետք է սսեք ավելի շատ սեխ օգտագործել: