Պատկերացրեք, որ Դուք քայլում եք անտառով կամ հին ամրոցով և հանկարծ սնդուկ եք գտնում: Ըստ Ձեզ, որ բանալին կբացի այդ սնդուկը։
ԲԱՆԱԼԻ 1
Դուք հրաշքների չեք հավատում, ուստի առանց մեծ հուզմունքի կբացեք սնդուկը։ Կյանքում Դուք ավելի շատ ռացիոնալիստ եք, քան երազող:
ԲԱՆԱԼԻ 2․
Դուք այնքան էլ վստահելի անձնավորություն չեք, ուստի երբեմն կարող է դժվար լինել Ձեզ հետ, բայց ամենամոտ մարդիկ հիանալի գիտեն, որ Ձեր վստահությունը պարզապես պետք է վաստակել:
ԲԱՆԱԼԻ 3․
Դուք փոփոխություններ ու նորամուծություններ չեք սիրում, բայց միևնույն ժամանակ բավականին ինտելեկտուալ և հետաքրքիր մարդ եք։
ԲԱՆԱԼԻ 4․
Ամենից շատ Դուք գնահատում եք բարությունն ու ազնվությունը, քանի որ կարծում եք, որ սա է ողջ աշխարհում լավ ապագայի բանալին։ Դուք ստեղծագործ անձնավորություն եք, ուստի փորձում եք Ձեր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել Ձեր հոբբիին։
ԲԱՆԱԼԻ 5․
Դուք հիանալի գրող կլինեք, քանի որ ունակ եք ցանկացած կյանքի պատմություն գլուխգործոցի վերածել։ Դուք սիրում եք արկածներ, ուստի երբեք չեք հրաժարվում նոր բան փորձելուց։
ԲԱՆԱԼԻ 6․
Ձեզ բառացիորեն գրավում է առեղծվածային ու խորհրդավոր ամեն ինչ, քանի որ Դուք ցանկանում եք բացահայտել և սովորել այդ ամենը։