Եթե մշտապես հոգնած եք, ունենում եք մկանային ցավեր, հավանական է, որ ձեր օրգանիզմում կա մագնեզիումի պակաս: Կարդացեք այս նշանները՝ իմանալու համար, կա արդյո՞ք ձեզ մոտ մագնեզիումի պակաս, թե ոչ.
1.Քաղցրի պահանջ Քաղցրի պահանջը խոսում է նրա մասին, որ օրգանիզմում կարևոր միներալներ են պակասում:
2. Մկանային ցավ Եթե դուք կանոնավոր կերպով գանգատվում եք մկանային ցավերից, սա ևս մագնեզիումի պակասի նշան է:
3. Անքնություն Մագնեզիումը շատ կարևոր է ուղեղի հանգստանալու համար և դրա պակասը կարող է բերել անքնության:
4. Ոսկրային հիվանդություն Մագնեզիումի պակասը արյան մեջ նվազեցնում է կալցիումի քանակը, ինչն էլ բերում է ոսկրերի փխրունության:
5. Սթրես Մագնեզիումը շատ կարևոր է նյարդային համակարգի համար: Դրա պակասը բերում է սթրեսների և դեպրեսիաների հակվածության:
6.Հոգնածություն Առանց մագնեզիումի դուք բջջային մակարդակում էներգիա չեք ունենա, ինչն էլ կբերի արագ հոգնելուն:
7. Ուժեղ գլխացավ Մագնեզիումը հաճախ ազդում է գլխի մեկ կողմի վրա, առաջացնելով միգրեն և հաճախակի գլխացավեր: