Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. ահա վիտամինի պակասի 14 նախանշանները

Փաստ է, որ 40-60 տարեկան կանանց 4%-ը ունի վիտամին B12-ի պակաս ու ամեն կերպ նշանակություն չեն տալիս դրա նախանշաններին: Եթե ցանկություն ունեք ունենալու գեղեցիկ մազեր, ամուր նյարդային համակարգ և առողջ մաշկ,ապա մեր այս հոդվածն օգտակար կլինի Ձեզ համար:

 

Շատ հաճախ կյանքի զբաղվածության թոհուբոհում մենք չենք տեսնում մեր օրգանիզմի տագնապային ազդակները՝ վերագրելով դրանք հոգնածությանն ու սթրեսին, բայց պարզվում է, որ 40-ն անց կանանց մոտ դրա պատճառը հենց վիտամին B-ի պակասն է: Ուզում ենք ներկայացնել այն 14 ահազանգերը, որոնք այդ դեպքում օրգանիզմը ուղարկում է մեզ:

Գլխապտույտ ու կոորդինացիայի խախտում` Որպես կանոն, բոլոր այն կանայք, ովքեր բողոքում են գլխապտույտից, ունեն վիտամին B12-ի պակաս, իսկ արդյունքում առաջ է գալիս նաև կոորդինացիայի խախտում:

Վատառողջ մազեր և եղունգներ` Եթե մազերը դարձել են անփայլ, կոտրատվում են և թափվում, իսկ եղունգները բարակում ու կոտրվում են, ապա դա վիտամին B12-ի պակասի ևս մի ահազանգ է:

Մկանային թուլություն` Վիտամինի պակասը բերում է ոչ միայն հոգնածության, այլ ընդհանուր մկանային թուլության, քանի որ ցիանոկոբալամինն ազդում է նյարդային համակարգի վրա:

Շնչարգելություն` Այս վիտամինի պակասի հետևանքով արյան մեջ պակասում է հեմոգլոբինի քանակությունը, հետևաբար՝ նաև թթվածնի քանակությունը, որը ստիպում է թոքերին ծանրաբեռնված աշխատել: Դա էլ բերում է շնչարգելության:

Վիտամին B12-ի խիստ պակասը բերում է նաև տեսողության վատացման: Վնասվում են տեսողական նյարդը և ցանցաթաղանթի անոթները, որի հետևանքով պատկերը դառնում է երկակի, ոչ պարզ, աչքերի առաջ մանր կետեր են առաջանում: Կարող է նույնիսկ ժամանակավոր կուրություն ի հայտ գալ:

Անընդհատ հոգնածություն` Հեմոգլոբինի պակասի հետևանքով նաև առաջանում է թթվածնի պակաս: Մարդն անընդհատ քնել է ուզում:

Գունատություն` Վիտամին B12-ի պակասի դեպքում մաշկը դառնում է գունատ, աչքերի տակի մաշկը մգանում է: Բիլիռուբինի ազատ արձակվելու հետևանքով մաշկը ստանում է տհաճ գույն:

Հնարավոր է նաև վերջույթներում թմրածության զգացողություն, ինչպես նաև ցնցումեր:

Այս վիտամինի պակասի հետևանք կարող է լինել հիշողության վատացումը, մոռացկոտությունը:

Լեզուն դառնում է արտահայտիչ վառ կարմիր և կարծես լաքապատ  ու փայլփլուն լինի:

Վիտամին B-ի պակասն օրգանիզմում առաջացնում է դեպրեսիոն վիճակ, մարդը դառնում է լացկան, նյարդային, դյուրագրգիռ ու անհանգիստ, քանի որ այն մասնակցում է երջանկության հորմոնների՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրմանը:

Դրա պակասը կարող է նաև վատ անդրադառնալ մարդու հոտառության վրա: Անեմիայի հետևանքով շատ սիրելի հոտերը կարող են չզգալ, դրա փոխարեն հաճույքով վայելեն ներկի ու նավթի տհաճ հոտերը:

Արյունաստեղծ համակարգի վատ աշխատանքի արդյունքում առաջանում է հաճախասրտություն, իջնում է արյան ճնշումը, և առաջ են գալիս մի շարք սրտանոթային հիվանդություններ:

Այս վիտամինի պակասից կարող է նաև բարձրանալ մարմնի ջերմաստիճանը մինչև 37,2-37,5 աստիճան: Նույնիսկ եթե օրգանիզմում կա բորբոքային պրոցես, վիտամին B12-ի ավել քանակությունը հաստատ չի վնասի:

Եթե դու նկատել եք այս սիմպտոմներից գոնե մեկը, անպայման դիմեք բժշկի:

Վիտամին B12-ով հարուստ են լյարդը, ծովային ջրիմուռները, տարբեր ձկնատեսակներ և տոֆու տեսակի պանիրը:

Оцените статью
Комментарии: 3
  1. velorian.top

    Wow, incredible blog structure! How long have you been blogging for?
    you made running a blog look easy. The whole glance of your
    website is excellent, as smartly as the content!
    You can see similar here dobry sklep

  2. sklep internetowy

    Wow, fantastic weblog layout! How long have you been blogging for?

    you make blogging look easy. The full look of your site
    is excellent, let alone the content!
    I saw similar here: Sklep online

  3. Scrapebox AA List

    Good day! Do you know if they make any plugins to assist with SEO?
    I’m trying to get my blog to rank for some targeted keywords
    but I’m not seeing very good gains. If you know of any please share.
    Cheers! I saw similar art here: Link Building

Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: