Այգում ծառերի մոտ մի 1,5-2 տարեկան երեխա տեսա․ Տեսնելով ինձ՝ ձեռքերը մեկնած իմ կողմ վազեց․․․Գրկեցի նրան ու վազեցի ոստիկանություն։Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի վերադառնում,որոշեցի այգու միջով անցնել՝ ճանապարհս կրճատելու համար: Պատահաբար մանկասայլակ նկատեցի, սակայն տարօրինակն այն էր, որ մոտակայքում մեծահասակներ չկային:
Մոտեցա, և քիչ այն կողմ՝ ծառերի մոտ, 1.5-2 տարեկան փոքրիկ աղջնակի տեսա: Երեխան ժպտաց և ձեռքերը մեկնած՝ դեպի ինձ
վազեց:Բնականաբար, ես գրկեցի փոքրիկին,և որոշեցի գտնել ծնողներին:Սակայն անհաջող փորձերից հետո ոստիկանություն զան-
գեցի: Բարեբախտաբար, երեխաներիս համար թխվածքաբլիթ և հյութ էի գնել, մի քիչ կերակրեցի փոքրիկին, ակնհայտ էր, որ խեղճը
քաղցած է:
Եկա տուն,ամուսինս և աղջիկներս զարմացան՝ գրկումս անծանոթ փոքրիկի տեսնելով:Ամբողջ երեկո երեխան մնաց մեր տանը,խա-
ղաց իմ դուստրերի հետ: Ի վերջո, զանգեցին ոստիկանությունից: Պարզվեց, երեխան մոր հետ այգում է եղել:Մայրը հղի էր, հանկարծ
ուշագնաց է եղել, իսկ երեխան, հավանաբար, մանկասայլակով է խաղացել և հեռու է գնացել:
Անցորդները,ովքեր օգնել են կնոջը,չեն իմացել,որ նրա հետ երեխա կա:Ուղիղ 15 րոպե անց եկավ երեխայի հայրը:Նա վախից և հուզ-
մունքից դողում էր, հանգստացավ միայն այն ժամանակ, երբ գրկեց դստերը: Մենք նրան սուրճ հյուրասիրեցինք, և թույլ չտվեցինք
գնալ, մինչ նա լիովին ուշքի եկավ: Նա մեզ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց, իսկ մի քանի ժամ անց զանգեց և ասաց, որ
կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել:
Hi there, just became aware of your blog through Google, and
found that it is truly informative. I am gonna watch out for
brussels. I will be grateful if you continue this in future.
Many people will be benefited from your writing. Cheers!
Escape room
Very interesting points you have noted, appreciate it
for posting.!
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?