Կցանկանայի՞ք ամենահասանելի բաղադրիչներից պատրաստել մի դիմակ, որը խթանում է մազերի աճն ու հոգ տանում մազերի առողջության մասին։ Հիանալի կլիներ, այնպես չէ՞։ Ծանոթացեք մազերի աճի համար նախատեսված այս մեթոդին, այն ձեզ կօգնի ունենալ առողջ, փարթամ մազեր։
Մազերի աճի համար նախատեսված բաղադրատոմս
Սա շատ արդյունավետ դիմակ է, որը վերականգնում է մազերի առողջությունը շատ կարճ ժամանակահատ-վածում։ Մարդիկ օրական կորցնում են 50-100 մազ, ինչն աննկատելի է։ Սակայն երբ սկսվում է ինտենսիվ մազաթափություն, պետք է անհանգստանալ և միջոցներ ձեռնարկել։
Այժմ կարող եք չմտահոգվել մազաթափության պատճառով, քանի որ գոյություն ունի հրաշալի տնական միջոց, որի համար անհրաժեշտ է․
1. գարեջուր՝ 1/2 բաժակ
2. բանան՝ 1/2 հատ
3. մեղր՝ 1ճ․գ․
4. դեղնուց՝ 1 հատ
Ինչպես պատրաստել․
1 ձվի դեղնուցը լավ հարել։
Կես բանանը մանր կտրատել։
Այժմ դեղնուցն ու բանանը հարել բլենդերով կամ ձեռքով, բայց շատ մանրակրկիտ։
Ավելացնել կես բաժակ գարեջուրը և 1ճ․գ․ մեղրը։
Լավ խառնել, որ համասեռ մածուկ ստացվի։
Ինչպես կիրառել․
Հենց որ մածուկը պատրաստ լինի, մատների ծայրերով քսել գլխամաշկին։
Քսել հատկապես շատ այն հատվածներում, որտեղ մազերը շատ բարակ են կամ թափվել են։
Թողնել, որ դիմակը 2-3 ժամ ազդի։
Լվանալ մազերը ոչ տաք ջրով և շամպունով, երկու անգամ պարզաջրել, որ դիմակից մնացորդներ չմնան։
Կիրառել դիմակը 7 օր շարունակ։ Արդյունքում կունենաք հաստ ու առողջ մազեր։
Մազաթափությունը նկատելիորեն կնվազի, իսկ թափված մազերի փոխարեն կաճեն նոր ու ավելի առողջ մազեր։
You really make it appear really easy along with your presentation but
I in finding this matter to be really something which I think I might never
understand. It sort of feels too complex and extremely broad for me.
I am taking a look forward for your subsequent put up, I will attempt to get the
hang of it! Escape room
Very interesting information!Perfect just what I was looking for!?
Very interesting details you have noted, thanks for
putting up. Travel blog