Երբևիցե պատրաստե՞լ եք կարտոֆիլը այս եղանակով, անմահական է ստացվում. ես սիրահարվել եմ այս ուտեստին

Կարտոֆիլի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան, մեկը սիրում է տապակած, մյուսը խաշած,  ոմանք գժվում են պյուրեի համար:

 

Այս բաղադրատոմսով պատրաստած  կարտոֆիլը դուր է գալիս  բոլորին: Հիանալի տարբերակ է ընտանիքի անդամներին ուրախացնելու և հյուրերին հիացնելու համար:

Բաղադրիչներ` 1 կգ կարտոֆիլ, 50 գ պինդ տեսակի պանիր, 30 գ կարագ, 1 ճաշի գալ մայոնեզ, 1 ճաշի գդալ մանրացված սամիթ, ½ թեյի գդալ աղ, 4 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլը պետք  լավ լվանալ և պատառաքաղով մի քանի տեղ ծակծկել: Եփել ջեռոցում  45 րոպեից 1 ժամ 180 աստիճանում:
Մինչ կարտոֆիլը եփվում է պանիրն անցկացնել մանր քերիչով:

Քերած պանրին ավելացնել կարագը, համեմել  սխտորով, կանաչիով, մայոնեզով,  նաև ըստ ցանկության այլ համեմունքներով: Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել:

Եփված կարոտֆիլը սառեցնել   վերևի հատվածում խաչաձև կտրվածք անել, կտրվածքի հատվածում  դնել պանրի գնդիկները և կրկին դնել ջեռոցը  մի քանի րոպեով, որպեսզի  միջուկը փափկի:

Բարի ախորժակ

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: