Խանութից գնված դեզոդորանտը միշտ չէ, որ արդարացնում է մեր սպասելիքները, ավելին դրանք պարունակում են նյութեր, որոնք խցանում են ճարպագեղձերը:
Սակայն առանց նման կոսմետիկ միջոցի ժամանակակից աշխարհում անհնար է ապրել:
Ինչպես ասում են, եթե ուզում ես մի բան լավ անել, արա ինքդ: Ձեզ ենք առաջարկում դեզոդորանտ պատրաստելու բնական բաղադրատոմս, որի պատրաստումից հետո ցանկություն չեք ունենա գնել պատրաստիները: Բնական դեզոդորանտը հագուստի վրա հետքեր չի թողնում:
Բնական դեզոդորանտ պատրաստելու համար պահանջվում է`
25գ սոդա
15գ եգիպտացորենի օսլա
30գ կոկոսի յուղ
եթերային յուղեր
Խառնեք պահանջվող քանակությամբ սոդան և օսլան
Սոդան հին ժամանակներից համարվել է քրտինքի հոտի դեմ պայքարի միջոց, քանի որ ստեղծում է ալկալային միջավայր, որը ոչնչացնում է բակտերիաները: Օսլան արագ ներծծում է խոնավությունը, ինչի շնորհիվ թևատակերը չոր են մնում:
Ավելացրեք կոկոսի յուղ
Կոկոսի յուղի շնորհիվ դեզոդորանտի օգտագործումը հեշտանում է. այն սահուն կարողանում եք քսել մաշկին:
Կարող եք մի քանի կաթիլ նախընտրած եթերային յուղը ավելացնել
Աշխատեք ձեզ համար հաճելի հոտ ընտրել, քանի որ այդ հոտը ողջ օրվա ընթացքում զգալու եք:
4.Ստացված զանգվածը լցրեք դեզոդորանտի համար նախատեսված տուփի մեջ
Զանգվածը լցնելուց հետո տուփը պահեք սառնարանում:
Այս միջոցը անվտանգ է և չի խաթարում օրգանիզմի բնական ֆունկցիաները: Նման դեզոդորանտի ճիշտ օգտագործումը կտա ցանկալի արդյունք և դուք կկարոնանաք նաև դրամ խնայել: