Միջոցներ, որ կօգնեն ազատվել անգամ միգրենից ու սաստիկ գլխացավից

Գլխացավը և միգրենը կարող են ի հայտ գալ ամեն պահի և դրանցով տառապողները վստահ կարող են ասել, որ այդ խնդիրները խանգարում են ապրել նորմալ կյանքով: Դեղորայքներ շատ կան, բայց եթե հնարավոր է բնական միջոցների օգնությամբ ազատվել այդ խնդրից,ա ապ ինչու չանել:

 

Անանուխով թեյ.

Միգրենի ժամանակ շատ հաճախ ի հայտ է գալիս մարսողության խանգարում: Այս հարցում շատ արդյունավետ կարող է լինել անանուխով թեյը: Այն բարերար ազդեցություն է գործում ստամոքսի վրա: Միգրենի դեպքում կարելի է ճակատին անանուխի յուղ քսել, որը նույնպես կմեղմի սաստիկ գլխացավը:

Կիտրոնով գոլ ջուր.

Միգրենի նոպաների ժամանակ մարդու օրգանիզմում տեղի են ունենում որոշ փոփոխություններ, դանդաղում է մարսողական համակարգի աշխատանքը: Կիտրոնով գոլ ջուրը կօգնի մաքրել օրգանիզմը, կմեղմի ցավն ու կխթանի մարսողական համակարգի աշխատանքը:

Կոճապղպեղով թեյ.

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը դրական ազդեցություն է ունենում միգրենի ու սաստիկ գլխացավերի դեպքում: Այս թեյը պատրաստելու համար հարկավոր է կոճապղպեղը մանրացնել և թրմել տաք ջրում: Առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է թեյին նաև կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: