Խորամանկ սկեսուրը որոշեց ստուգել իր 3 հարսներին. նվերը պիտի ստանար նրանցից ամենաարժանին

Սկեսուրները, ինչպես և հարսները, լինում են տարբեր. ոմանք բարեսիրտ են, իսկ ոմանք էլ դաժան և անշնորք:Այս սկեսուրը որոշել էր ստուգել իր 3 հարսներին, իսկ նա, ով կանցներ փորձությունը, պիտի ստանար թանկարժեք նվեր:

Ինչպես և ցանկացած մայր, այս կինն էլ իր որդիներին միայն երջանկություն էր ցանկանում, և հույս ուներ, որ նրանք ապրում են արժանի կանանց հետ:Հարսներից յուրաքանչյուրին կինը որոշեց ստուգել օրիհինալ ճանապարհով, որպիսի կարողանա հասկանա, թե նրանք իրականում ինչպես են վերաբերվում սկեսուրին, և դրա համար խորամանկ պլան մշակեց:

Սկզբում կինը գնաց իր ավագ որդու տուն, խնդրեց գիշերը մնալ նրանց տանը: Առավոտյան նա հարսից մի բաժակ ջուր ուզեց, հետո էլ խնդրեց թեյ պատրաստել: Երբ հարսը բերեց թեյը, սկեսուրն ասաց, որ ջուրը թափել է անկողնու մեջ:

Աղջիկը բարկացավ, սկսեց գոռալ, որ ինքը երեկ էր լվացել ամբողջ տեղաշորը, նաև հավելեց, որ եթե նման բան կրկնվի, ինքը ստիպված կլինի սկեսուրին դուրս հանել տանից:Երկրորդ հարսը նույն կերպ վարվեց: Կատաղած գոռում էր խեղճ կնոջ վրա, իսկ որդին լուռ կանգնած հետևում էր այդ ամենին:

Այդ ժամանակ կինը հուսահատված գնաց կրտսեր որդու տուն:Փոքր որդու երեխան վերջերս էր ծնվել, հարսն ամբողջ օրը վազվզում էր տանը և մի կերպ հասցնում գործերը:

Իսկ երբ առավոտյան տեսավ, որ սկեսուրը ջուրը թափել է անկողնու մեջ, միայն ծիծաղեց և ասաց, որ դա իր համար սովորական գործ է, բացի այդ ինքը պատրաստվում էր լվանալ երեխայի սավանը և հիմա բոլորը միասին կլվանա:

Սկեսուրը քիչ էր մնում արտասվեր երջանկությունից: Հենց այդ օրը նա իր բոլոր որդիներին և հարսներին իր տուն հրավիրեց և ընթրիքի ժամանակ պատմեց իրագործած պլանի մասին:

Հետո բերեց իր ամբողջ ոսկեղենը և նվիրեց կրտսեր հարսին, նրան իսկական կին և հարազատ աղջիկ անվանեց, իսկ մյուս հարսներն ամոթից իջեցրին գլուխները և ոչինչ չասացին:Կրտսեր որդին փայլում էր երջանկությունից և հպարտությունից, որ նման կին ունի:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: