Ծննդատանը մեր պալատում մի երիտասարդ աղջկա հետ էի պառկած․Նա անկողնուց վեր չէր կենում, միշտ գունատ էր․․․Հղիության
վերջին ամիսներին ինձ մոտ առաջացան խնդիրներ,և ապահովության համար ինձ խորհուրդ տվեցին մնալ հիվանդանոցում:
Ծննդատանը պալատը կիսում էի մի երիտասարդ աղջկա հետ, մոտ 25 տարեկան: Նա գրեթե վեր չէր կենում մահճակալից, նրան երբեք կաթիլայիններ, պրեպարատներ չէին նշանակում: Մի օր առավոտյան բուժքույրը ներս բերեց ՈՒՁՀ սարքը, իսկ հետևից մտավ բժիշկը՝ շատ մռայլ դեմքով:
-Անի ջան, արի ստուգենք, տեսնենք՝ ինչպես ես:
ԱՆհրաժեշտ պրոցեդուրաներ կատարելուց հետո բժիշկն ասաց.
-Ուրեմն այսպես: 1.1մմ:
Ես այնքան էլ լավ չեմ հասկանում այդ ամենը, բայց հարևանուհուս գունատ դեմքից ենթադրեցի, որ գործերը լավ չեն:
-Չէ, բժիշկ, համաձայն չեմ… էլի ենք սպասում: Չեմ թողնի:
-Չեմ թողնի, համաձայն չեմ: Հո մանկապարտեզ չէ: Ես զգուշացրել եմ, որ կարերի հետ խաղ չեն անում: Զգուշացրել եմ, չէ՞:
-Հա…
Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, սկսեցի հանգստացնել արտասվող հարևանուհուս: Պարզվեց, որ նրա մոտ արդեն չորրորդ հղիությունն է, ու մինչ այդ երեք անհաջող ու դառը փորձ է ունեցել: Առաջին երկու երեխաները ժամանակից շատ շուտ էին ծնվել՝ կեսարյան հատումով, բայց ողջ չէին մնացել, երրորդ հղիությունն ընհդատվել էր դեռ սկզբում, և վերջապես երկարատև բուժումներ ստանալուց ու Սուրբ վայրեր այցելելուց հետո, երբ բժիշկները նրան հույս չէին տալիս, Անիին հաջողվել էր հղիանալ չորրոդ անգամ:
Ու մինչ հիվանդանոց գալը նա 6-7 ամիս անդադար պառկած է մացել տանը, հետո եկել հիվանդանոց, որ մնա բժիշկների հսկողության տակ:Հետո նա ասաց, որ բժիշկն ուղղակի պնդում է կատարել շտապ վիրահատություն, քանի որ կարերը կարող են չդիմանալ, ու այդ դեպքում Անիին փրկելու համար հաշված րոպեներ կմնան:
Բայց նա չէր ուզում, որ երեխան նորից շուտ ծնվի, քանի որ վախենում էր, որ կարող է էլի թույլ լինել ու չապրել…20 օր անց արթնացա ու առաջին հերթին նայեցի Անիին: Զգացի, որ նա չափազանց գունատ է ու ձեռքերով բռնել է որովայնը: Ինձ թվում էր, որ նա ուզում է մի բան ասել, բայց չի կարողանում: Գոռալով դուրս վազեցի պալատից ու կանչեցի բժիշկներին: Մի քանի վայրկյանից ինձ արդեն հարազատ դարձած մարդը վիրահատարանում էր:Մտա պալատ, նստեցի Անիի մահճակալին,նրա բարձի տակից հանեցի սրբապատկերը, որի դիմաց նա ամեն երեկո աղոթում էր.
-Օգնիր նրան, Աստված ջան, խնդրում եմ, օգնիր…-լացում էի ու շարունակ կրկնում նույն բանը:
Անհամբեր սպասում էի բուժաշխատողներից մեկին: Երբ եկավ բժիշկը, որ զննի ինձ, ասաց.
-Ամենաբարդ վիրահատությունն էր, Անիին այն աշխարհից հետ բերեցինք, փոքրիկին էլ հետը: 1 ժամից նորաթուխ մայրիկը կարթնանա ու կհանդիպի իր իրականացած երազանքին՝ իր դստրիկին:
Բժիշկի դուրս գալուց հետո սրբապատկերը ամուր սեղմեցի կրծքիս ու սկսեցի արտասվել,բայց այս անգամ արդեն ուրախությունից
hey there and thank you for your information – I have certainly picked up anything new from right here.
I did however expertise a few technical issues
using this site, since I experienced to reload the web site lots
of times previous to I could get it to load properly.
I had been wondering if your web hosting is OK? Not
that I am complaining, but sluggish loading instances times will sometimes affect your placement
in google and can damage your high-quality score if ads and marketing with Adwords.
Well I’m adding this RSS to my email and could look out for much more
of your respective intriguing content. Ensure that you update this again very
soon.. Escape rooms
Rattling excellent information can be found on blog..