Ջրածնի պերօքսիդը, որպես կանոն, օգտագործվում է տարբեր տեսակի վերքերը և քերծվածքները մշակելու համար: Սակայն քչերը գիտեն, որ դրա օգնությամբ կարելի է մաքրել տան օդը:
Ջրածնի պերօքսիդը օգնում է մաքրել տան օդը: Դրա համար հեղուկացիրի մեջ 1 լ ջուր լցնել, ավելացնել 2 ճաշի գալ ջրածնի պերօքսիդ և փչել տան բոլոր սենյակներում: Այդ հնարը հնարավորություն կտա մաքրել բնակարանի օդը, ոչնչացնում է վնասակար բակտերիաները: Այս հնարը օգտակար է նաև այն բնակարանների համար, որտեղ շատ են ծխում:
Ջրածնի պերօքսիդի օգնությամբ կարելի է ազատվել լոգասենյակի պատերին առաջացած բորբոսից: Բամբակը կամ լաթը խոնավեցնել ջրածնի պերօքսիդով և մաքրել բոլոր սալիկները, պատերն ամբողջությամբ, որտեղ բորբոս և խոնավություն կա: Ջրածնի պերօքսիդը սպանում է բորբոսասնկերի սպորները:
Ջրածնի պերօքսիդի օգնությամբ կարելի է ախտահանել խոհանոցային տախտակները, խոհանոցի սեղանի մակերևույթը, բոլոր աշխատանքային մակերևույթները:
Լաթը խոնավեցնել ջրածնի պերօքսիդով և մաքրել մակերևույթը, տախտակները, թողնել տաս րոպե և լվանալ: