Բաղադրիչներ՝
- այլուր— 250 գրամ,
- չոր խմորիչ — 6 գրամ,
- աղ— 4 գրամ,
- կարագ և մարգարին — 30 գրամ,
- կաթ— 100 մլ․
- ջուր— 50 մլ․
Վրան քսելու համար`
- 1 դեղնուց,
- 5 գրամ կաթ։
Պատրաստումը՝
Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները, ավելացնում մարգարին, կաթ և ջուր։ Հունցում ենք խմոր։ Ձևավորում ենք գունդ խմոր, ծածկում կափարիչով և դնում տաք տեղում 90 րոպե։ Այնուհետև փխրեցնում ենք և թողնում 10 րոպե։
Պատրաստի խմորը բաժանում ենք 5 մասի, ամեն մասը գրտնակել ուղղանկյունների, պտտել և ամրացնել ծայրերը։ Թողնում ենք հանգստանա կես ժամ։ Անում ենք կտրվածքներ և քսում ենք դեղնուց և կաթ։ Թխում ենք 180 աստիճանի տակ 20-30 րոպե։
Բարի ախորժակ։