Աղջիկս որոշել է ամուսնանալ իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ․․․Վախենում եմ ամուսնուս ասել դրա մասին

Աղջիկս որոշել է ամուսնանալ իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ․․Վախենում եմ ամուսնուս ասել դրա մասին։Ես դստերս փոքր ժամանակվանից այնպես եմ դաստիրակել, որ մենք ընկերուհիների պես լինենք:Ես նրա համար հեղինակություն էի, նա ինձ լսում էր, բայց միևնույն ժամանակ ոչինչ չէր թաքցնում:Կարծում եմ,կարևոր է,որ ծնողներն ու երեխաները վստահեն միմյանց: Իմ հակապատկերն է ամուսինս. նա շուտ է բռնկվում, խիստ է:

 

Ու այն ամենը, ինչ ես եմ թույլ տվել դստերս, նա երբեք թույլ չէր տա: Ու դա է պատճառը, որ ես ու աղջիկս նրանից բազմաթիվ գաղտնիքներ ունենք:Հիմա աղջիկս 23 տարեկան է, ու մի քանի ամիս առաջ նա պատմեց, որ ընկեր ունի: Սակայն հետո պարզվեց, որ այնքան էլ երիտասարդ չէ: Նա 38 տարեկան է, աղջկանիցս 15 տարի մեծ: Ես երբ իմացա, շոկի մեջ էի:

Մարիամը ոգևորված պատմում էր, որ իր ընտրյալը հոգատար է, բարի, մեծահոգի…Կատարյալ տղամարդ: Ես հույս ունեի, որ մի քիչ կհանդիպեն ու կբաժանվեն, քանի որ կհասկանան, ր ընդհանուր ոչ մի բան չունեն:Բայց ոչ, սխալվում էի:Օրեր առաջ աղջիկս ասաց, որ ընկերը պատրաստվում է գալ մեր տուն ու մեզ հետ ծանոթանալ:Ես վախենում եմ ամուսնուս արձագանքից ու նրա հետագա քայլերից:

Բացի այդ, չեմ պատկերացնում, թե ինչպես է նոր կյանք մտած աղջիկս, ով չամփորդելու, սրճարաններ ու համերգներ գնալու կարիք ունի, պիտի ապրի մի մարդու հետ, ում միայն երեխա ունենալն ու բազմոցին պառկել-հանգստանալն է հետաքրքրում…Չգիտեմ, ինչպես ազդեմ դստերս որոշման վրա:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: