Ամբողջ բուժ. անձնակազմը լացակումած աչքերով վերջին օրորոցայինն էր երգում մահացող փոքրիկի համար․․․
Փոքրիկի մահը շատերի համար կյանքի սկիզբ էր դառնալու։Համացանցը ցնցել է երիտասարդ ծնողների օրորոցայինը, որոնք վերջին անգամ երգում են իրենց մահացող դստեր համար:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Այովա նահանգում: 21 ամսական Քարոլինի ուղեղը մահա ցել է ապրիլի 22-ին՝ 5 օր շարունակ պարագրիպի բարդացման դեմ պայքար մղելուց հետո: Երբ բժիշկները հայտարարել են, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվի, ծնողներըnորոշել են նրա օրգանները հանձնել կարիքավորներին:
Տեսանյութում 29-ամյա մայրը, 32-ամյա հայրն ու հիվանդանոցի ողջ անձնակազմը փոքրիկին ճանապարհում են դեպի վիրահատարան, որտեղ նրա օրգանները կհեռացվեն՝ կյանքեր փրկելու համար:Հայտնի է, որ երեխայի սիրտը նվիրվել է մեկամյա տղայի, լյարդը կփոխպատվաստվի մեկամյա աղջկա, իսկ երիկամները կփրկեն 41-ամյա կնոջ կյանքը:
Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար,ում օրգանները կյանքեր կփրկեն Քարոլինի վշտացած մայրը մխիթարվում է այն գիտակցումով, որ իր երեխան մեծ ժառանգություն է թողել. «Ես այնքան երախտապարտ եմ, որ Քարոլինի հիշատակը կարող է ապրել:
Մենք ցնցված ենք այն աջակցությամբ, որ ստացել ենք հիվանդանոցի անձնակազմից ու մարդկանցից՝ ամբողջ աշխարհից: Հաճելի
է իմանալ, որ մեր փոքրիկ աղջիկը ոգշնչել է շատերին»:Վերջին օրորո ցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն
Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն։Մայրը նաև կոչ է
արել հետևել իրենց օրինակին և հնարավորություն տալ հեռացող հարազատներին՝ փրկել կյանքեր: