Մեկ տարի առաջ քրոջիցս 1000$ պարտքով գումար վերցրեցինք ու սկսեցինք ամսական վճարել, բայց հետո ամուսնուս հեռացրին աշխատանքից․ Այժմ քույրս․․․

Մեկ տարի առաջ քրոջիցս 1000$ պարտքով գումար վերցրեցինք ու սկսեցինք ամսական վճարել, բայց հետո ամուսնուս հեռացրին
աշխատանքից․ Այժմ քույրս․․․Ժամանակին իմ ավագ քույրը՝ Ասյան, շատ հաջող ամուսնացավ ու մոռացավ ֆինանսական խնդիրների մասին։ Նրա ամուսինն ունի բիզնես, երկու տուն, որոնցից մեկը վարձով են տալիս, մեքենա։

 

Քույրս ինձանից տաս տարով մեծ է, վերջերս լրացավ նրա 45 տարեկանը։ Բայց, ցավոք, նրանք այդպես էլ չունեցան երեխա, ուղղա-
կի չստացվեց։ Ասյան ամուսնու հետ միասին հաճախ է գնում մանկատուն, երեխաներին նվերներ տանում, օգնում ֆինանսապես։

Երևի այդ կերպ նրանք ուզում լրացնել այն, ինչի պակասն այդքան ունեն։Քույրս չի մոռանում նաև մեր ծնողների մասին։ Վճարում է
նրանց կոմունալները, տարեկան մեկ-երկու անգամ հանգստյան տուն ուղարկում։ Մի խոսքով, Ասյան էլ, ամուսինն էլ շատ առատա-
ձեռն մարդիկ են, դժբախտության մեջ ոչ մեկին չեն թողնի։

Ափսոս,որ երեխաների հարցում նրանց բախտը չի ժպտացել։Ես հիմա 35 տարեկան եմ, ունեմ 3 երեխա։Ապրում ենք սկեսուրիս հետ,
նրա 2-սենյականոց հին վերանորոգումով բնակարանում։ Ամեն ինչ հիանալի չէ, բայց չեմ բողոքում։ Ամուսինս ամեն ինչ անում է, որ
ոչ մի բանի պակաս չունենանք, բայց երբեմն դա էլ չի բավականացնում։

Անցյալ տարի ստիպված եղա Ասյայից 1000$ խնդրել պարտքով։ Խոստացա մաս-մաս վերադարձնել 1 տարվա ընթացքում։ Մենք ա-
մեն ամիս փոխանցում էինք Ասյայի քարտին։ Ամեն բան նորմալ էր, բայց վերջերս ամուսնուս կրճատեցին, ու նա մնաց անգործ։

Քրոջս պարտքից մնացել էր ընդամենը 200 դոլար։ Մինչ ամուսինս աշխատանք է փնտրում, մենք ապրում ենք մեր խնայած գումա-
րով, որը մի քանի օրից կվերջանա։ Եթե անկեղծ, կարծում էի, որ Ասյան այդ գումարը կթողնի մեզ, հատկապես, որ դժվարին իրավի-
ճակում ենք հայտնվել։ Չէ որ 3 փոքր երեխա ունեմ, իսկ նա անդարդ ապրում է։

Բայց մի քանի օր առաջ զանգել էր քույրս, որ հիշեցնի․ արդեն 1 տարին լրացել է, իսկ գումարը դեռ ամբողջությամբ չենք վերադարձ-
նել։ Ինձ ուղղակի շոկի մեջ գցեց նրա ասածը։Եթե ես լինեի Ասյայի փոխարեն, երբեք նման բան չէի անի։ Հիմա սապսում եմ, թե երբ
ենք գումար ունենալու, առաջին հերթին նրա վրա կշպրտեմ պարտքի մնացորդը ու այլևս չեմ շփվի հետը։ Մի՞թե այդքան դժվար էր

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: