Ձեր զարկերակային ճնշումը ձեր առողջական վիճակի հիանալի բարոմետրն է: Եթե այն բարձր է, դա նշանակում է, որ դուք միշտ ծանրաբեռնում եք սիրտը և այն ստիպված է աշխատել չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ:
Դա վտանգավոր է, որովհետև կարող է հանգեցնել սրտի նոպայի, թրոմբոզի կամ երիկմային անբավարարության առաջացմանը: Այդ իսկ պատճառով հետևեք ձեր զարկերակային ճնշմանը, հատկապես, 35 տարեկանից հետո:
Այս գերմանական բաղադրատոմսը զարկերակային ճնշումը պահպանում է նորմայում: Այն կազմված է երեք հզոր բաղարիչներից:
Կիտրոն
Այն պարունակում է մեծ քանակությամբ С, օգնում է պահպանել рН բալանսը օրգանիզմում, իսկ դա իր հերթին ունի շատ մեծ նշանակություն ճնշման համար:
Սխտոր
Սխտորը օժտված է զարկերակային ճնշումը իջեցնող հատկությամբ:
Կոճապղպեղ
Կոճապղպեղը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը, ջրիկացնում է արյունը, արյունն ավելի արագ է հոսում անոթներով, և սրտի ծանրաբեռնվածությունը նվազում է:
Բաղադրատոմս
4 հատ կիտրոն, 4 ատամիկ սխտոր
1,5 ճաշի գալ կոճապղպեղի քերուկ
2 լ մաքուր ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լվանալ, կիտրոնը բաժանել մասերի , մաքրել սխտորը և կոճապղպեղը, բոլորը մանրացնել բլենդեր օգնությամբ, լցնել մետաղական տարրայի մեջ և վրան լցնել 2 լ ջուր: Դնել կրակին, և հասցնել եռման, սակայն չեռացնել, շարունակ խառնելով: Այնուհետև խառնուրդը սառեցել, քամել և լցնել ապակե տարայի մեջ և պահել սառնարանում:
Խմել մեկ բաժակ քաղցած վիճակում ամեն առավոտ և ամեն երեկո քնելուց 2 ժամ առաջ: Օգտագործելուց առաջ պետք է թափահարել:
Հիշեցում. կիտրոնը և կոճապղպեղը չոզեքացնում են սխտորի հոտը ըմպելիքի պատրաստման ընթացքում:
Այս միջոցը հնարավորություն կտա առողջ սիրտ ունենալ մինչև խոր ծերություն: