Ակտիվացված ածուխը պահպանում է երիկամների առողջությունը: Ամեն օր երիկամները մաքրում են շուրջ 115-140 լ արյուն, մշակելով նաև 1-2 լ մեզ: ակտիվացված ածուխը օգնում է առողջ պահել երիկամները:
Ակտիվացված ածուխը պահպանում է մաշկի փափկությունը: Կեղտը և փոշին լցվում են դեմքի մաշկի ծակոտիների մեջ և դեմքի մաշկը «ծերացած» տեսք է ունենում և շատերը սկսում են վնասակար քիմիական միջոցներ օգտագործել: Այս հարցում ևս կարող է օգնել ակտիվացված ածուխը, այն մագնիսի նման ծակոտիներից հանում է կեղտը և ճարպը մաշկը դարձնելով փափուկ:
Սպիտակեցնում է ատամները: Եթե ցանկանում եք սպիտակ ատամներ ունենալ, շաբաթը 2-3 անգամ ատամների վրա ակտիվացված ածուխ քսեք: Մաքրում է ատամի էմալը, հեռացնում է ատամնափառը, նաև վերացնում է բերանի տհաճ հոտը:
Եթե դուք մասնակցելու եք ուրախ տոնախմբության և գիտեք, որ անպայման ալկոհոլ եք օգտագործելու, և հնարավոր է չափից շատ, ապա մինչև ալկոհոլ ընդունելը ակտիվացված ածուխ ընդունեք և հաջորդ առավոտյան դուք կարթնանաք առույգ, թարմ և չեք հայտնվի խումարի մեջ:
Ակտիվացված ածուխը մաքրում է մարսողական համակարգը: Մենք ապրում ենք տոքսիկ միջավայրում և մենք էլ քաջ գիտակցում ենք, որ սնունդը այնքան մաքուր չէ, որքան կցանկանայինք և այդ սննի օգտագործման հետևանքով տուժում է մարսողական համակարգը: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով մաքրել մարսողական համակարգը և այդ հարցում ևս օգնում է ակտիվացված ածուխը:
Ակտիվացված ածուխի կանոնավոր օգտագործումը օրգանիզմից հեռացնում է տոքսինները, խարամները, կանխում է ծերացումը և պահպանում է օրգանիզմի առողջությունը: