Կանայք պետք է շատ բրոկոլի օգտագործեն. ահա թե ինչու

Այս բանջարեղենը կանխում է շատ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի և օստեոարտրոզի: Անգլիացի բժիշկները կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքը բրոկոլին են համարում:

Այս բանջարեղենը հարուստ է սուլֆորաֆաններ կոչվող նյութերով: Նրանք արգելափակում են նաև հոդերի հիվանդություններ հարուցող ֆերմենտները:

Դրանից բացի՝ բրոկոլին շատ վիտամիններ ու միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, ամրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են անոթների աշխատանքը՝ բարելավելով արյան շրջանառությունը:

Այս բանջարեղենը հատկապես օգտակար է դեռահաս աղջիկների, հղի կանանց և տարեց տիկնանց համար: Ավելի վաղ ապացուցվել է, որ բրոկոլին մեծացնում է NRF2 գենի ակտիվությունը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից:

Դրանից բացի՝ բրոկոլին օգնում է վերականգնել օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները և դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Оцените статью
Комментарии: 1
  1. Stacy A

    Very interesting topic, thank you for putting up.Blog money

Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: