Հոգեբանի ոսկե խորհուրդները ամենալավ մայրը լինելու համար. ամենօրյա թոհուբոհի մեջ մենք մոռանում ենք հասարակ երևույթների մասին:
Ներկայացնեմ Լավ Մայրիկ լինելու ամենօրյա 30 կանոն.
Երեխային հաճախակի ասեք, որ սիրումեք իրեն. այս խոսքերը երբեք ավելորդ չեն լինում:
Երեխային ցույց տվեք, որ գրկախառնությունը նրա հետ շատ կարևոր է Ձեզ համար, և ի զորու է օգնել ձեզ, երբ Դուք գտնվում եք որոշակի խնդիրների մեջ: Խնդրեք նրան դժվար պահերին գրկել Ձեզ:
Ճաշելով երեխայի հետ՝ անպայման հարցրեք՝ ինչպես է անցել նր աօրը:Թող թվարկի օրվա դրական պահերը:
Շատ կարևոր է երեխային հաճախակի գովել այլ մարդկանց ներկայությամբ: Երեխաների համար այդ պահերն արժեքավոր են:
Անհրաժեշտ է երեխայի հասցեին հնչեցնել հաճոյախոսություններ,ևդրան զուգահեռ՝ նրան սովորեցնել հաճոյախոսել դիմացինին:
Յուրաքանչյուր հնարավորության դեպքում գրկեք և համբուրեք նրան:
Սովորեցրեք երեխային ծիծաղել: Նույնիսկ՝ ինքն իր վրա: Հաճախ ծիծաղն օգնում է հաղթահարել դժվարին խոչընդոտները:
Երեխային պետք է սովորեցնել ինքն իրեն չվերաբերվել շատ լուրջ, քանի որ բոլորն են սխալական, սակայն ոչ բոլորն են կարողանում սեփական սխալին հումորով վերաբերվել: Իսկ դա շատ կարևոր է կյանքում՝ հասուն լինելու համար:
Հաճախակի երեխային ասեք «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»: Այդպես մենք նրան սովորեցնում ենք լինել շնորհակալ:
Պետք է կարողանալ ներել ամեն ինչ: Եվ դա միայն չի վերաբերում երեխային: Անհրաժեշտ է բացատրել երեխային, որ ջղայնությունը ներսից քայքայում է նրան, ով ջղայնանում է:
Առանձնացրեք մեկ օր՝ միասին անցկացնելու համար:
Երբեք չի կարելի երեխային արգելել լինել ինքնատիպ, նույնիսկ, եթե նրա հուզականությունը և հակազդումը չեն համապատասխանում Ձեր բարոյական արժեքներին:
Երեխայի առավոտը պետք է ուղեկցվի Ձեր ժպիտով և համբույրով՝ բացառելով շտապողականությունը և բղավոցները, թե՝ «մենք ուշանում ենք»:
Այն ամենին, ինչ ցանկանում է պատմել երեխան, պետք է վերաբերվել՝ որպես ամենակարևոր խոսակցության:
Երեխային անպայման պետք է հարցնել, թե ինչ է նա մտածում ընտանիքի մասին. պետք է կարևորել նաև նրա կարծիքը:
Պետք չէ վախենալ՝ վստահել երեխային ամենադժվար աշխատանքը: Նույնիսկ, եթե սխալվեն, կհասկանան դրա արժեքը, ինչն անպայմանորեն պետք կգա կյանքում:
Երեխայից կարելի է և անհրաժեշտ է օգնություն խնդրել:
Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները: Դա երեխային կսովորեցնի սեփական վրիպումները թեթև ընկալել: Նա կհասկանա, որ միայնակ չէ սխալներ իրականացնելիս:
Յուրաքանչյուր մանրուք պետք է կարևորել՝ թե ՛ մանկապարտեզի ընկերոջ, թե՛ խաղալիքի անունը:
Երեխայի համար հորինեք իրեն հաճելի մականուն, որը կարտահայտի քնքշություն և սեր:
Հաճախ հեքիաթի փոխարեն երեխային պատմեք Ձեր կյանքի պատմության որոշակի դրվագ: Այդ ամենը Ձեր և երեխայի միջև ամուր կապ կհաստատի, ինչպես նաև ընտանիքի միջև:
Ժամանակ առ ժամանակ միացրեք որևէ երաժշտություն և միասին պարեք: Այդպիսի պահերն ամենաարժեքավորն են:
Ինչ-որ պահի երեխային պետք է թույլ տալ լինել չարաճճի՝ թափթփել սեփական հագուստը կամ թույլ տալ ինքն իրեն գունավորել ներկերով: Այդ ամենը կարող եք հետո հավաքել և մաքրել, սակայն երեխայի ուրախությունը մնայուն է:
Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները: Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից: Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի:
Սխալ լինելու դեպքում միշտ պետք է ներողություն խնդրել երեխայից:
Երեխային պետք է ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորություն ընձեռել:
Եթե երեխային ինչ-որ բան եք խոստացել՝ անպայման կատարեք: Հակառակ դեպքում՝ խուսափեք խոստումներից:
Երբ երեխաները երգում են՝ պետք է ձայնակցել նրանց:
Շատ կարևոր է՝ չմոռանալ անընդհատ երեխային հիշեցնել, որ նրա հայրն աշխարհի ամենահոգատար և լավ հայրն է:
Պետք է փայփայել և պահել երեխայի կողմից ստացված յուրաքանչյուր նվեր, նրա ձեռքի աշխատանքները: Դա մեծ նշանակություն ունի վերջինիս համար: