Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե ամեն սառնարանում: Մենք սովոր ենք այն ուտել ամեն օր:
Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին: Գազարի հենց այս անհայտ օգտակար հատկությունները ներկայացնում ենք ստորև․
Գազարի օգտակար հատկությունները
Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը: Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:
Գազարը օգնում է մնալ առողջ: Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
Գազարը բնական հակասեպտիկ է
Կարող է կանխարգելել վարակների տարածումը:
Գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները
Գազարը օգնում է մաքրել օրգանիզմը
Գազարը ատամներն ու լնդերը առողջ է պահում: