Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, շատ բաներ եմ տեսել, բայց այդ ծննդկանին երբեք չեմ մոռանա․․․
Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, աշխատում եմ ծննդատանը: Երկար տարիներ աշխատում եմ միևնույն հիվանդանոցում, զարմանալի դեպքեր շատ եմ տեսել:Սովորական աշխատանքային օր էր, երբ մի տղամարդ գոռալով ներս մտավ և ասաց, որ մեքենայի մեջ իր հղի կինն է, շատ
վատ վիճակում:
Մենք բոլորս շտապեցինք դուրս, կնոջը բերեցինք անմիջապես վիրահատարան: Պարզվեց, որ նրանք գյուղից են եկել, ճանապարհին խնդիրներ են եղել, մի խոսքով, խեղճ կինը 6 ժամ եղել է շատ վատ վիճակում՝ առանց համապատասխան բուժօգնության: Ստուգեցինք պտղի վիճակը. սրտի աշխատանքը գրեթե չէր լսվում, վտանգ էր սպառնում և մոր, և երեխայի կյանքին: Մենք ունեինք գործելու համար վարկյաններ…
Ես կատարեցի ցավազրկող դեղամիջոցի ներարկումը, բայց այն սկսում է գործել միայն 20 րոպե անց: Բժիշկն ասաց, որ 20 րոպե հետո էլ ոչ մեկին փրկելու կարիք չի լինի…Մի քանի վարկյան մտածելուց հետո, մտքովս խեահեղ մի բան անցավ.
-Արի փրկենք, գոնե կնոջը, մինչև սպասենք անզգայացմանը, կմահանան…
-Դա թույլատրելի չէ, հասկանու՞մ ես, ինչ ես խոսում:
Ես մոտեցա ծննդկանին և խիստ ձայնով հարցրեցի.
-Անզգայացումը կգործի միայն 20 րոպե անց, բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի: Կարող ենք հիմա սկսել վիրահատությունը, ձեզ միանշանակ կփրկենք, հնարավոր է՝ երեխան էլ ողջ ծնվի: Համաձա՞յն եք:Կինը գլխով դրական պատասխան տվեց: Մենք նրան կապեցինք սեղանին, վիրաբույժը վերցրեց սկալպելը և սկսեց աշխատանքը:
Ծննդկանի պուլսն ու ճնշումը կտրուկ բարձրացան, նա գլուխը հետ տարավ և անբնական ձայնով գոռաց: Բայց զարմանալին այն էր, որ խեղճը մարմինը չէր շարժում, վախենում էր երեխային վնասել:Երեխան բարեհաջող ծնվեց, վերջապես լսեցինք նրա ճիչը:
Կինը թեթևացած ժպտաց,իսկ մինչ այդ ցավազրկողը սկսեց ազդել և մենք ավարտեցինք վիրահատությունը:Այս դեպքը մխրճվել է ուղեղիս մեջ…այն կրկին ապացուցում է, որ մայրերը հերսուհիներ են:Մի շաբաթ անց մայրն ու դուստրը լիովին առողջ դուրս գրվեցին հիվան-դանոցից: