Սա համարվում է հազի դեմ լավագույն միջոցը, որը ինձ ժամանակին ասել է տարեց տատիկս․․․
Իսկապես փրկում է։Հազը տանջող, հոգնեցնող ու տհաճ երույթ է,որն ուղեկցում է բազմաթիվ վիրուսային ու բակտերիալ հիվանդությունները: Պատշաճ խնամքի բացակայության դեպքում այն մարդու առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում:
Հատկապես եթե հազը երկար ժամանակ չի անցնում, պետք է դրան ուշադրություն դարձնել ու ձեռնարկել միջոցներ: Ներկայացնում ենք հազի դեմ լավագույն բնական միջոցներից մեկը. այն կիրառում էին անգամ մեր տատիկները: Սոխով մեղրը հզոր արդյունք է ապահովում:Ահա թե ինչպես է պատրաստվում հազի դեմ արդյունավետ խառնուրդը
Ձեզ անհրաժեշտ է՝
- 200 մլ կաթ
- 300 գ սոխ
- 50 գ մեղր
Ինչպես պատրաստել ու ինչպես կիրառել՝
Մաքրել ու մանր կտրատել 200գ սոխը, իսկ մնացածն անցկացնել մանր քերիչով ու քամել հյութը:Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կտրատած սոխը: Դնել թույլ կրակի վրա ու եփել՝ մինչ բանջարեղենը կփափկի:Այստեղ ավելացնել սոխի հյութը: Կաթսան հանել կրակից, ծածկել կափարիչով ու փաթաթել սրբիչով: Թողնել, որ խառնուրդը թրմվի 40 րոպե:Քամել մառլյայով:
Օգտագործելուց առաջ ավելացնել մեղրը, միայն թե լավ խառնեք, որ այն ամբողջությամբ լուծվի:Ընդունել 3թ.գ. չափաբաժնով՝ յուրաքանչյուր 1,5–2 ժամը
մեկ:
Ապրեք առողջ: