Պարզ և արդյունավետ միջոց բերանի տհաճ հոտից ազատվելու համար

Բերանի տհաճ հոտը անչափ անհանգստացնող խնդիր է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում ու խանգարում է մարդուն,   շփման ժամանակ և առհասարակ, առօրյա կյանքում:

Այսօր ձեզ կներկայացնենք մի անչափ պարզ, բայց արդյունավետ  միջոց, որը կօգնի ձեզ ազատվել բերանի տհաճ հոտից կարճ ժամանակամիջոցում:

Հարկավոր է վերցնել 2 բաժակ: Մեկի մեջ լցրեք եռացրած ջուր, ավելացրեք կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), այնքան, որ թույլ վարդագունի, իսկ մյուսի մեջ 1թ/գ սոդայով պատրաստել սոդայաջուր:

Ատամի խոզանակը թրջեք սոդայաջրով  և զգուշությամբ մաքրեք լեզվի հատակը՝ վերևից ներքև, ապա բերանի խոռոչը 5-6 անգամ լվանալ հոսող ջրով: Վերջում բերանի խոռոչը ողողել մարգանցովկայի ջրով:

Պրոցեդուրան  կրկնեք մի քանի օր շարունակ:

Զգուշացում: Ցանկացած առողջական խնդրի դեպքում, դիմել բժշկի: Հաճախ բերանի տհաճ հոտը պայմանավորված է լինում այլ հիվանդությունների հետ:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: