Գոյություն ունի կայուն հասարակական կարծիք այն մասին, որ հատկապես ծեր տարիքում խոլեստերինը վնաս է հասցնում մեր օրգանիզմին։ Իսկ բժիշկները վաղուց են ասում, որ այն գոյություն ունի կենդանի էակների մեծ մասի մոտ, նույնիսկ բակտերիաների ցիտոպլազմայում։
Իսկ ի՞նչ է խոլեստերինը և ինչպե՞ս է ազդում մեր առողջության վրա։
Այդ միացությունը մասնակցում է հորմոնների սինթեզի մեջ, կարգավորում է ճարպալուծելի վիտամինների տեղափոխումը, պատասխանատու է կոգնիտիվ ուղեղային գործընթացների համար։
Ինչպես նաև մասնակցում է մկանային ազդակների հաղորդման մեջ՝ նյարդային միացությունների ֆունկցիաների նորմալացման հաշվին, անհրաժեշտ է վիտամին D-ի, լեղիի արտադրման համար։ Բացի դրանից, խոլեստերինը բուժում է անոթների պատերի տարբեր վնասվածքները՝ ձևավորելով հակաբորբոքային կույտեր՝ խոլեստերինային կուտակումներ։
«Լավ» և «վատ» խոլեստերին հասկացությունը
Ճարպալուծելի սպիրտի մոտավորապես 75%-ը սինթեզվում է լյարդի մեջ, մնացածը օրգանիզմ է մուտք գործում սննդամթերքի հետ։ Գոյություն ունեն խոլեստերինի «լավ»՝ բարձր խտության լիպոպրոտեիններ, և «վատ»՝ ցածր խտության լիպոպրոտեիններ պարունակող տեսակներ։
Պնդում են, որ «վատ» խոլեստերինը, որը լյարդից անցնում է օրգաններին, անոթների պատերին ձևավորում է կուտակումներ, իսկ «լավը», ընդհակառակը, միացնում է «վատ» լիպոպրոտեինների ավելցուկները և խոչընդոտում է սրտային հիվանդություններին։
Նման կուտակումներ հատկապես շատ են լինում տարեցների անոթների պատերին։ Այդ պատճառով շատերը կարծում են, որ ճարպոտ սնունդը շատ վնասակար է սրտի և անոթների համար և այն պետք չէ կիրառել։ Ինչպես նաև անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ միջոցներ կիրառել, որոնք կոչվում են ստատիններ և նվազեցնում են խոլեստերինի մակարդակը։
Կարևոր փաստեր խոլեստերինի մասին, որոնք քչերը գիտեն։
Ինչի՞ համար է օրգանիզմին անհրաժեշտ «վատ» խոլեստերինը
Բնության մոտ ցանկացած ստեղվածի համար կարելի է գտնել պատճառ, անհրաժեշտ է միայն աշխատել այն փնտրելու վրա։ Եվ այն հարցին, թե ինչու է օրգանիզմը արտադրում մի նյութ, որը կպնում է անոթների պատերին՝ նեղացնելով դրանք, կա շատ պարզ պատասխան՝ նշանակում է, դա անհրաժեշտ է հենց օրգանիզմին։ Պարզվեց, որ ցածր խտությամբ լիպոպրոտեինները օժտված են հակաբորբոքային հատկություններով։
Եվ դրանք կպնում են զարկերակների թաղանթին հենց այն մասերում, որտեղ կան միկրովնասվածքներ և վնասվածքներ՝ բուժելով դրանք և նվազեցնելով բորբոքումները։
Առավել շատ նման վնասվածքներ կան տարեց մարդկանց մոտ, քանի որ նրանց անոթների պատերը ենթարկվում են տարիքային փոփոխությունների։ Նրանց օրգանիզմը ավելի շատ խոլեստերին է արտադրում, որպեսզի բուժի նման վնասվածքները։
Իսկ նման գործընթացներ առաջացնում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակը։ Իսկ ինչու՞ են բոլորը պնդում խոլեստերինի մակարդակի իջեցման անհրաժեշտության մասին, եթե այն նման օգուտ է տալիս։
Քանի որ խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցների վաճառքից ստացվող եկամուտը հաշվվում է բազմաթիվ զրոներով թվերով, և դեղաբանական կոնցեռնները այն կորցնել մտադիր չեն։ Վերջին ժամանակներում ստատին դեղամիջոցներ սկսել են նշանակել նույնիսկ երեխաներին։
Կարդա նաև՝