Ռուկոլայի 10 օգտակար հատկանիշներ, որոնք շատերն անգամ չեն կարող կռահել

Ռուկոլան՝ նույն արուգուլան, էրուկան, ինդան, ռոկետ-աղցանը, ողջ աշխարհում հայտնի բույս է։ Էկզոտիկ հաճելի ընկուզա-մանանեխային բույրով այս կանաչ խոտը կարող է օրիգինալություն հաղորդել նույնիսկ ամենասովորական ճաշատեսակին։ Բայց այն բարձր են գնահատում ոչ միայն համային որակների համար։ Ռուկոլան նաև շատ օգտակար է։

Ռուկոլան պարունակում է B խմբի շատ վիտամիններ, ֆոլաթթու, վիտամին С, կալիում, մագնիում, ցինկ, երկաթ, սելեն և այլ օգտակար նյութեր։ Պատահական չէ, որ այս բույսն անվանում են բնական է էներգետիկ և իմունոմոդուլյատոր։

Ինչո՞վ է օգտակար ռուկոլան
Ունի օրգանիզմի տոնուսը բարձրացնող ազդեցություն։Նախաճաշին ռուկոլայով աղցանը կարող է աշխուժացնել մեկ բաժակ թունդ սուրճից ոչ պակաս։ Այս մթերքը արագ բարձրացնում է մարդու աշխատունակությունը։
Կանխարգելոմ է քաղցկեղային բջիջների զարգացումը․Օնկոլոգիայի կանխարգելումը ռուկկոլայի արժեքավոր հատկանիշներից մեկն է։ Հակաուռուցքաին նյութերի պարունակությունը դրանում շատ ավելի բարձր է, քան բրոկկոլի կաղամբում։

Բարձրացնում է իմունիտետը․շատ վիտամինների պարունակությունը, մասնավորապես, վիտամին С-ի, հիանալի կերպով բարձրացնում է իմունիտետը, փրկում է վիրուսներից և վարակներից։

Օգնում է նվազեցնել ավելորդ քաշը․ այս մթերքի ներմուծումը նպաստոմ է վնասակար խոլեստերինի դուրս բերմանը և ջրա-աղային հավասարակշռության նորմալացմանը։ Նման հատկանիշները ցածր կալորիականության հետ մեկտեղ՝ 100գ-ի համար ընդամենը 25կկալ, բույսը անփոխարինելի են դարձնում նրանց համար, ովքեր նիհարում են։ Ռուկկոլայի կանոնավոր կիրառումը նաև օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար։

Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար․ երիտասարդ բույսի մոտ կան ֆլավանոիդներ, որոնք ամրացնում են արյունատար անոթների պատերը, ինչպես նաև յոդ։ Օգտակար է ռուկկոլան օգտագործել սակավարյունության դեպքում, քանի որ այն բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը և դուրս է բերում խոլեստերինի ավելցուկը։ Բժիշկները այս մթերքը խորհուրդ են տալիս նաև նրանց, ովքեր տառապում են երակային անբավարարությամբ, թրոմբոֆլեբիտներից և ունեն բարձր զարկերակային ճնշում։

Ամրացնում է նյարդային համակարգը․B խմբի վիտամինների բարձր պարունակության հաշվին ռուկկոլան բարենպաստ է ազդում նյարդային համակարգի վրա։ Այն պարզապես գյուտ է խոլերիկների համար։ Այս մթերքի կանոնավոր կիրառումը ցուցված է սթրեսների և դեպրեսիաների դեպքում։

Լավացնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը․ ռուկոլայի կիրառումը բարելավում է փոխանակման գործընթացները, լավացնում է մարսողությունը։ Նորագույն հայտնագործությունները ցույց տվեցին, որ այս բույսը օգնում է նաև գաստրիտի և ստամոքսի խոցի դեմ պայքարում։ Այն պայքարում է ստամոքսի պատերի վնասվածքների դեմ, փոքրացնում է գոյություն ունեցող խոցերի չափերը, խոչընդոտում է հիվանդության նոր օջախների զարգացմանը։

Оцените статью