Տարածված առասպելներ և քիչ հայտնի փաստեր կեսարյան հատման մասին:
Կեսարյան հատումը կարող է երեխայի ծնունդի միակ հնարավոր ճանապարհը համարվել հետևյալ դեպքերից մեկում՝ կապված մոր և երեխայի կյանքի համար վտանգի հետ․
- Երեխայի սրտի անոմալ ռիթմ
- Խճճված պորտալար
- Մի շարք հիվանդություններ, որոնցով տառապում է մայրը (հերպես, ՄԻԱՎ և այլ վարակներ, որոնք կարող են բնական ծննդաբերության դեպքում փոխանցվել)
- Ընկերքի հետ կապված խնդիրներ
- Արյան բարձր ճնշում կամ զարգացող դիաբետ կնոջ մոտ
- Ծննդաբերության գործունեության բացակայություն
- Պտղի սխալ դիրք կամ չափազանց մեծ քաշ
Առավել տարածված մոլորությունները՝
1. Եթե առաջին ծննդաբերությունը վիրահատությամբ եղավ, հետագայում էլ նույնը կլինի
Ամեն հղիություն անհատական է, պայմանավորված է մոր առողջական վիճակով և հղիության ընթացքով: Որոշում պետք է ընդունել ամեն հղիության դեպքում անհատապես:
2. Կեսարյան հատումը պակաս վնասվածքային է մոր համար
Վիրաբուժական միջամտության դեպքում հնարավոր չէ խուսափել ցավից, պարզապես այն առաջանում է ուրիշ մասում և քիչ ուշ: Կեսարյան հատումը ենթադրում է մաշկային ծածկույթների և արգանդի պատի ամբողջականության խախտում, ինչը երկարացնում է դրանից հետո վերականգնման տևողությունը: Վերքին պետք է լավ խնամք, որը դժվար է ապահովել երեխայի կյանքի առաջին օրերին, բացի դրանից՝ կարերը քանդվելու և ուժեղ արնահոսության ռիսկ կա:
3. Քանակը կապ չունի
Իրականում որքան շատ լինեն կեսարյան հատումները, այնքան վնասը մեծ կլինի: Յուրաքանչյուր կեսարյան հատում մեծացնում է հետագա հղիությունների ժամանակ պաթոլոգիաների առաջացման հավանականությունը:
4. Ծննդաբերության լավ ելքը կախված է միայն պրոֆեսիոնալներից
Բուժող բժիշկը չի կարող ազդել որոշում ընդունելու վրա, եթե վիրահատությունը միակ հնարավոր տարբերակը չէ:
5. Գլուխը դեպի վեր դիրքը վիրահատության համար ցուցում է
Այդ դեպքում բնական ծննդաբերությունը բարդանում է, սակայն դա կեսարյան հատման համար բացարձակ ցուցում չէ: Կան մի շարք արդյունավետ մեթոդներ, որոնք երեխային օգնում են ավելի հարմար դիրք զբաղեցնել, նույնիսկ եթե դա չլինի, նա կարող է լույս աշխարհ գալ նորմալ ճանապարհով՝ հակառակ ուղղությամբ:
6. Պտուղը չափազանց մեծ է
Երեխայի չափը և քաշը պարզող մասնագիտացված հետազոտությունները բացարձակապես ճշգրիտ չեն: Վիրահատության մասին որոշում ընդունելը ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա ոչ միշտ է արդարացված:
7. Կեսարյան հատումը միակ ելքն է բազմապտուղ հղիության դեպքում
Այս պնդումը մասամբ է ճիշտ:
Կեսարյան հատման հետևանքներ, որոնց մասին քչերը գիտեն
1. Ցնցումներ և թմրություն վերջույթներում
Այդ շրջանում խորհորդ է տրվում, որ մոր հետ մշտապես մեկը լինի, հատկապես երբ նա գրկում է երեխային: Եվս մեկ կողմնակի ազդեցությունն այդ դեպքում մարմնի թմրությունն է, որն անցնում է ծննդաբերությունից մի քանի ժամ անց:
2. Ընկճախտ
Համարվում է, որ կեսարյան հատում տարած կանանց դեպքում ավելի մեծ է հուզական անկայունությունը: Այն հաղթահարել կօգնի միայն մտերիմների աջակցությունը:
3. Անբավարար կապ երեխայի հետ
Բնական ծննդաբերության ժամանակ մոր և երեխայի օրգանիզմները հորմոնալ փոխանակում են անում, որն ազդում է նրանց միջև առանձնահատուկ կապի վրա:
4. Մարսողական խնդիրներ
Սրտխառնոցն այդպիսի վիրահատության ենթարկված կանանց ամենահաճախ ուղեկիցն է: Որոշ կանայք տառապում են նաև ժամանակավոր անմիզապահությունից:
5. Վերքի վարակման մեծ ռիսկ
Կեսարյան հատման դեպքում այս ռիսկն ավելի մեծ է:
6. Մյուս օրգանների վնասում
Կա արգանդի հյուսվածքների կտրվածքի ժամանակ հարևան օրգանների վնասվելու ռիսկ: