Օրեր առաջ գնացել էի հիվանդանոց վատառողջ մորս տեսակցելու․․․Այն, ինչի ականատես եղա այնտեղ, շուռ տվեց ամբողջ կյանքս․․․

Նստած էի հիվանդանոցում՝ մորս մահճակալի մոտ։ Մորս կողքին պառկած էր մի տատիկ, երևի 90 տարեկան։ Նրա մոտ գալիս էր
ամուսինը՝ շատ ծեր մի պապիկ՝ ոտքերը մի կերպ քաշ տալով, տատիկի պես չորացած և կնճռոտած․․․

Պապիկը սովետական դարաշրջանի հնամաշ կտորե տոպրակից հանում է պարզ սնունդ, որն ինքն է պատրաստել․ քերած խնձոր՝ լց
րած բանկայի մեջ,եփած հավի միս՝մանր կտորների կտրատած,որ տատիկի համար ուտելը հեշտ լինի և ծամելու կարիք չլինի։Նրանք
գրեթե չեն խոսում․ պապիկը ծռված մեջքով նստած է տատիկի կողքին դրված աթոռին և բռնած է կնոջ կողքին․․․

Կարծես եթե բաց թողնի, նա ընդմիշտ կհեռանա․․․Ես էլ մտածեցի այն մասին, թե ինչն է խանգարում առողջ, երիտասարդ և ուժ ու
եռանդով լի մարդկանց նույն կերպ վերաբերվել միմյանց։ Ինչու՞ է հարաբերություններում ընդունելի անհարգալից վերաբերմունքը։

Չէ որ ի վերջո գալու է ժամանակ, և բոլորս էլ դեմ առ դեմ բախվելու ենք ծերության և անօգնականության հետ։ Եվ որքան կարևոր է
ունենալ մտերիմ մի մարդու, հարազատ հոգի,ով մինչև վերջին օրերը կբռնի քո ձեռքը՝ գործադրելով բոլոր ուժերը և վախենալով բաց
թողնել․․․

Оцените статью