Մեխակն իր բուժիչ հատկությունների շնորհիվ լայն կիրառում ունի բժշկության մեջ։
Այս անուշաբույր համեմունքը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ՝ ունիկալ բաղադրության շնորհիվ։ Մեխակի մեջ պարունակվում է պրովիտամին А, В խմբի վիտամիններ, С վիտամիններ, օմեգա 3, եթերային յուղեր և այլ միներալներ։
Բժիշկ-նատուրոպատն ինձ խորհուրդ տվեց ամեն օր չոր մեխակ ծամել՝ քրոնիկ անգինայից ազատվելու համար։ Մեխակն ուղղակի փրկեց ինձ հիվանդությունից: Կարծես հրաշք լինել․ սարսափելի ֆարինգիտը, որն արդեն սովորական էր դարձել, վերջապես անհետացավ։ Մեխակն ունի նաև այլ հատկություններ։
Այն ազատում է պարազիտներից
Դրա համար պետք է ուտելուց առաջ մի քանի հատ մեխակ ծամել և կուլ տալ՝ օրական 2 անգամ։ Սա ուժեղ պրոֆիլակտիկ միջոց է, եթե պարազիտներ չկան, իսկ եթե կան, օրգանիզմը լիարժեք կմաքրվի պարազիտներից 2-3 օր անց։
Ճիճուներն ու պարազիտները, նաև մյուս վնասակար միկրոօրգանիզմները վախենում են մեխակից։
Բերանի խոռոճի համար
Եթե ամեն օր մի քանի հատ մեխակ ծամեք, կարող եք մոռանալ ստոմատիտի, պարոդոնտոզի, լնդերի բորբոքումների մասին։
Մեխակի մեջ պարունակվող եթերային յուղերը կազատեն բերանի տհաճ հոտից և թույլ չեն տա, որ այն նորից վերադառնա։ Այս բնական միջոցն ավելի արդյունավետ և անվտանգ է, քան բերանի հատուկ ողողիչները, սակայն ի տաբերություն դրանց՝ կոպեկներ արժե։