Շատ ուժեղ ձյուն էր, այդ պատճառով էլ չկարողացա հասնել մարզասրահ, ստիպված եղա հետ գնալ տուն։ Դուռը բացեցի իմ բանալիով, և իմ աննկատ ներս մտնելը տվեց իր պտուղները։
Լսեցի շատ հետաքրքիր խոսակցություն։ Ինչպես պարզվեց, իմ շատ սիրելի ամուսինը մոր հետ իմ մասին էր զրուցում։ Ես հասկացա, որ նրանք քննարկում էին մեր ամուսնալուծվելու հնարավորությունը այն բանից հետո, երբ մենք կմարենք մեքենայի վարկը։
Մինչ այդ մենք երեք տարի շատ համերաշխ էինք ապրում, դե, համենայն դեպս, էս էի այդպես մտածում։ Մենք պլանավրում էինք երեխաներ ունենալ, մտածում էինք, թե որքան երջանիկ ենք ապրելու և միասին ծերանալու։ Բացի այդ, սկեսուրս երդվում էր, որ սիրում է և պնդում, որ ես անթերի հարս եմ։
Նաև իմացա, որ այս ամենը հատուկ էր պլանավորված և մտածված նրա համար, որ ամուսինս օգտվի իմ հնարավրություններից։ Բանն այն է, որ ես լավ աշխատանք ունեմ և բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում։
Այդ օրը ես ոչինչ չասացի։ Իսկ առավոտյան ամուսինս տեսավ իր հավաքված ճամպրուկները։ Հենց նույն օրն էլ նրան ու մորը հանեցի իմ տնից, թող գնան և իրենց գյուղում նման պլաններ մշակեն։