Ինտուիցիան չխաբեց, բորտուղեկցորդուհին փրկեց մի աղջկա, ում տանում էին վաճառելու

Երբեմն մարդու կյանքը կարողէ փրկել հենցնա,ում վրա,թվումէ,թե հույս դնել չէր լինի:

Սակայն ուշադիր բորտուղեկցորդուհին կարողացավ իրական գործ անել: Բորտուղեկցորդուհին, ում անունը Շելիա էր, սովորության համաձայն, Սան-Ֆրանցիսկո թռիչքից առաջ, ստուգում էր ուղևորներին: Երբ կատարում էր իր սովորական պարտականությունները, նա պատահմամբ նկատեց էլեգանտ հագնված մարդու՝ դեմքի ինքնավստահ արտահայտությամբ: Բայց ահա հենց նրա դեմքը բորտուղեկցորդուհուն տարօրինակ թվաց:Ավելի շուտ, պրպտող:

Այդ մարդու կողքին մի աղջիկ էր նստած,վախեցած աչքերով,որոնք ասես թե օգնությունէին կանչում: Բորտուղեկցորդուհու ինտուիցիան վատ բան հու\եց, նա դիմեց հնարամիտ քայլի, գնաց զուգարան այնտեղ թուղթ ու գրիչ թողեց և դուրս գալով աղջկան հասկացրեց,որ մտնի այնտեղ:Շուտով տեղիունեցավ բորտուղեկցորդուհու պլանը:Նա աղջկանից գրություն ստացավ, որտեղ ասվում էր, որ տվյալ մարդը աղջկան տանում է վաճառելու:

Շուտով օդանավը վայրէջք կատարեց Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայան: Վայրէջքից հետո, հենց ինքնաթիռից իջնելիս, ձերբակալվեց հանցագործը: Ոստիկանությանը այդ մասին տեղեկություն էր հայտնել Շելիան:

Այս պահին հանցագործը ճաղերի հետևում է, իսկ աղջիկը ապրում է մոր հետ: Այդպիսին , ինչպես աղջիկն է, ըստ ՄԱԿ-ի տարեկան միլիոններ են: Թրաֆիկինգը իր դիրքերը չի թուլացնում: Իսկ Շելիան միացավ միջազգային Airline Ambassadors International թիմին, որտեղ բորտուղկցորդներին սովորեցնում են օգնել մարդկանց, ովքեր վտանգի մեջ են հայտնվում: Այս թիմը մեծ հարգանքի է արժանի:

 

Оцените статью