Կոկորդի ցավն ու տոնզիլիտը կլման ակտը դարձնում են շատ ցավոտ:
Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք նախատեսված են այդ խնդրի կարգավորման համար: healthyfoodhouse.com-ը ներկայացրել է անգինայի բուժման ժողովրդական բավականին հին մի բաղադրատոմս, որը օգնում է ազատվել կոկորդի ցավից շատ կարճ ժամանակահատվածում:
Բաղադրատոմսը՝
1. 200 գրամ ջրի մեջ լցրեք 80 գրամ քիմիոն ու այն եռացրեք:
2. Թողեք այն եռա 15 րոպե:
3. Արդյունքում պետք է ստացվի սուրճի նստվածք հիշեցնող թանձր զանգված:
4. Քամեք այն ու ավելացրեք 50 մլ ջուր:
5. Հեղուկը նորից եռացրեք ու վերցրեք կրակի վրայից:
6. Ավելացրեք 1ճ/գ ցանկացած տեսակի թունդ լիկյոր, վիսկի կամ կոնյակ և այն պատրաստ է:
Յուրաքանչյուր կես ժամը մեկ ընդունեք 1 ճ/գ:
Արդեն 2 ժամ հետո ձեր վիճակը կթեթևանա, իսկ մի քանի ժամ հետո բոլոր ախտանշանները կանհետանան: Ծանր անգինայի դեպքում, այդ միջոցը օգտագործեք այնքան ժամանակ, մինչև որ վիճակը կարգավորվի:Այս բաղադրատոմսը հատկապես շատ օգտակար է անգինայով ու քրոնիկ տոնզիլիտով հիվանդների համար: