Տասը սեքս-խորհուրդ, որոնք մասին նախկինում չգիտեիք

Որքան ժամանակ էլ միասին լինեք, միշտ կարող եք նորովի բացահայտել միմյանց: Այդ թվում՝ ինտիմ առումով: Ինչպե՞ս զարմացնել զուգընկերոջն անկողնում: ELLE-ը 10 խորհուրդ է առանձնացրել, որոնք կարող են բազմազան դարձնել ձեր սեռական կյանքը:

 

Միասին թուլացնող լոգանք ընդունեք

Ամեն ինչ ավանդական սցենարով սկսեք. մոմեր վառեք, երաժշտություն միացրեք: Բայց այս դեպքում ջրին յուղերից հատուկ խառնուրդ ավելացրեք, ինչը կօգնի թուլանալ եւ ռոմանտիկ տրամադրություն ստեղծել. երկու կաթիլ պաչուլիի, երեքական կաթիլ՝ սանդալի եւ նարդոսի յուղ: Հավատացեք, որ նման SPA-գործողությունից հետո անմոռանալի սեքս կունենաք:

Սեքսուալ ներքնազգեստ հագեք

Եթե կարծում եք, որ սեքսուալ ներքնազգեստ գնելով՝ դա բացառապես ձեր զուգընկերոջ համար եք անում, ճիշտ եք միայն մասամբ: Իրականում կանանց մեծ մասը սեքսուալ ներքնազգեստով ազատվում է բարդույթներից եւ ավելի ազատ ու համարձակ դառնում սիրելիի գրկում:

Թուլացնող մերսում զուգընկերոջը

Քնքուշ հպումները կարող են սեռական մերձեցման տրամադրել նույնիսկ ամենահոգնած տղամարդուն: Այդ պատճառով, եթե ուզում եք, որպեսզի ձեր զուգընկերը շեղվի առօրյա խնդիրներից, նրա համար թուլացնող մերսում ապահովեք: Ընդ որում, պետք չէ սահմանափակվել միայն մեջքով: Հավատացեք, որ 20 րոպե անց նա կմոռանա խնդիրների մասին, եւ նրա ուշադրության կենտրոնում ամբողջությամբ դուք կլինեք:

Ռոմանտիկ ընթրիք պատրաստեք

Մերձեցումից առաջ ընթրիքը լավ տարբերակ է: Ընդ որում, կարեւոր են ոչ միայն ուտեստները, այլեւ մատուցման ձեւը: Ձեր զուգընկերոջը կերակրեք ձեր պատառաքաղով, իսկ սեղանի տակ քնքշորեն շոյեք նրա ոտքը: Եվ մի մոռացեք, որ տղամարդիկ շատ սուր են արձագանքում կնոջ ժպիտին եւ ծիծաղին, այդ պատճառով մի անտեսեք նրա կատակները:

Սովորեք սիրել ձեր մարմինը

Նրանք, ովքեր չեն ամաչում իրենց մերկությունից, ավելի դյուրին են թուլանում անկողնում, ինչի արդյունքում ավելի մեծ հաճույք են ստանում զուգընկերոջ հետ մերձեցումից: Այդ պատճառով, եթե սեփական մերկ մարմնի հանդեպ մեծ համակրանք չունեք, փորձեք օրական գոնե մեկ անգամ որոշ ժամանակ ամբողջությամբ մերկ կանգնել հայելու առջեւ: Այդ կերպ կկարողանաք ազատվել ավելորդ բարդույթից:

Դերային խաղեր փորձեք

Անշուշտ, ձեր զույգին հարմար խաղ ընտրելու հարկավոր է լավ իմանալ զուգընկերոջը՝ պատահաբար չափազանց գերազանցությամբ նրան չվախեցնելու համար: Բայց շարֆով աչքերը փակելուց կամ սառույցի կտոր օգտագործելուց դեռ ոչ ոք չի հրաժարվել: Առավել եւս՝ եթե նախաձեռնողը դուք լինեք:

Մի մոռացեք համբուրել ձեր զուգընկերոջը

Չնայած կանոնավոր սեռական կյանքին, բազմաթիվ զույգեր որոշ ժամանակ անց դադարում են համբուրվել: Սովորություն դարձրեք օրական գոնե 10 վայրկյան համբուրվել ձեր սիրելիի հետ: Այս արարողությունը ձեր հարաբերություններն ավելի զգայական կդարձնի:

Սեքսի ժամանակ մի փակեք աչքերը

Հետեւեք, թե ինչ է անում ձեր զուգընկերը, ուշադրություն դարձրեք նրա յուրաքանչյուր հպմանը, ձեռքերի շարժմանը: Չնայած տղամարդու համար տեսողական կապն ավելի կարեւոր է, քանի որ, ինչպես հայտնի է, ուժեղ սեռի ներկայացուցիչներն «աչքերով են սիրում», կանայք նույնպես կարող են լրացուցիչ գրգռվել՝ հետեւելով տեղի ունեցողին:

Նոր դիրքեր փորձեք

Պարտադիր չէ «Կամասուտրա»-ի լրացված հրատարակությունը գնել՝ սեռական կյանքը բազմազան դարձնելու համար: Բավարար է նաեւ մի փոքր երեւակայությունը: Օրինակ՝ միսիոներական դիրքի ժամանակ հետույքի տակ փոքրիկ բարձ դրեք եւ գնահատեք, թե որքան կփոխվեն զգացողությունները:

Մի վախեցեք ճիչերի անցնել

Էմոցիաները զսպելը վերջին բանն է, որ պետք է անել անկողնում: Այդ պատճառով մի ամաչեք ճչալ կամ խոսել այն մասին, թե ինչ եք իսկապես ուզում: Տղամարդիկ գնահատում են չբարդույթավորված կանանց, առավել եւս սիրում են հետեւել, թե ինչ էմոցիաներ կարող են առաջացնել իրենց գործողություններով:

Աղբյուրը՝ Elle

Оцените статью