Այս բույսը շատերը անվանում են Աստծո պարգև․ այն բուժում է գրեթե ամեն ինչ․․․
Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ, ունի խորխաբեր ազդեցություն:Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորումը:Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը:
Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ:Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:
Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար:Շատ օգտակար է հազի, բրոնխիտի, կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների, քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը, հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը, վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան ցածր ճնշումը:
Ուրցը՝
- կիրառվում է եղունգների սնկի դեմ
- Ոչնչացնում է մակաբույծներին
- Ախտահանում է ձեռքերը
- Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը
Այն նաև՝
- Օգնում է միջատների խայթոցի դեպքում
- Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը
- Ուրցով տաք թրջոցները հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում:
- Ուրցի հոտը վախեցնում է միջատներին