Դեմքի մաշկի խնամքը հնարավոր չէ առանց դիմակների օգնության: Ձուն համարվում է շատ դիմակների հիմքը, քանի որ այն հիանալի ազդեցություն է գործում մաշկի վրա, պահպանում է մաշկի երիտասարդությունն ու առողջությունը:
Սպիտակուցը ձգում է մաշկը և մաքրում է: Դեղնուցի մեջ պարունակվում է շատ լեցիտին, որն ապահովում է մաշկի հարթեցումն ու խորը սնուցումը: A, D, B վիտամիննեըը հոգ են տանում մաշկի երիտասարդության համար: Ձվով դիմակները կարող են կիրառել տարբեր տարիքի կանայք:
Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է`
- 1 ձու
- Թղթե անձեռոցիկներ
- Վրձին
- Պատռաքաղ
- 2 տարա
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել տարբեր տարաների մեջ: Սպիտակուցը թեթև հարել պատառաքաղի օգնությամբ:
Մաքուր դեմքին վրձնիկի օգնությամբ քսել սպիտակուցը, թղթե անձեռոցիկից դիմակ պատրաստել՝ անցք անելով աչքերի համար և կպցնել դեմքին: Վրայից քսել ևս մեկ շերտ սպիտակուց: Սպիտակուցը պետք չէ քսել հաստ շերտով, որպեսզի այն լավ չորանա:
Սպասել 20-30 րոպե, անձեռոցիկը վերածվում է հաստ կեղևի:
Մատներով բռնել անձեռոցիկի ներքևի հատվածից և հստակ շարժումներով հանել դեպի վեր ուղղությամբ: Կարող են տհաճ զգացողություններ լինել, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում:
Այնուհետև դեղնուցը լավ հարել, ավելացնել մի քանի կաթիլ բուսայուղ և առատորեն քսել դեմքին: Թողնել 10 րոպե և լվանալ: Նուրբ ու թավշյա մաշկը հաճելիորեն կզարմացնի: