Ճապոնացի գիտնականները նշել են՝ ինչպես կարելի է նիհարել հասարակ ջրի օգնությամբ

Ճապոնացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակ խմելու ջրի ճիշտ գործունեությունը կօգնի ազատվել ավելորդ քաշից ու առողջական մի շարք խնդիրներից։

Գիտնականները խորհուրդ են տալիս առավոտյան սուրճը փոխարինել հասարակ մաքուր ջրով։ Առավոտյան արթնանալուն պես հարկավոր է մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմել, որից հետո միայն մաքրել ատամները: Նախաճաշել կարելի է ջուրը խմելուց 45 րոպե անց: Մասնագետներն ընդգծում են, որ ջուր խմելն օգնում է նվազեցնել քաղցի զգացումը, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը:
Նրանց խոսքով` անմիջապես արթնանալուն պես մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմելու և օրվա ընթացքում բալանսավորված սնվելու դեպքում ավելորդ կիլոգրամներն աստիճանաբար կնվազեն, իսկ ընդամենը մեկ ամիս անց կկարգավորեն նաև արյան մեջ շաքարի մակարդակի և զարկերակային ճնշման ցուցանիշները։

Ճապոնական բժշկական ընկերակցության տվյալներով` առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմել օգնում է օրգանիզմից դուրս բերել գիշերվա ընթացքում կուտակված տոքսինները, ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացներն ու աղիների աշխատանքը, ինչպես նաև օգնում է կանխել ստամոքսի այրոցը։

Оцените статью