Ամուսնանալուցս անմիջապես հետո ծնողներս փոխեցին դռան փականը․․․Այնպիսի տպավորություն է, կարծես ինձ տանից դուրս են հանել։
Ամուսնանալով ու հարազատ տնից հեռանալով՝ ես ինձ հետ վերցրեցի իմ ծնողական տան բանալին: Ու մինչ ամուսնություն էլ ունեի բանալի, ու համոզված էի, որ ծնողներիս տունը միշտ բաց է ինձ համար:
Նոր կարգավիճակս ոչ մի ձև չէր ազդում այն փաստի վրա, որ ես ունեմ մայրիկ ու հայրիկ, հարազատ տեղ, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Շատ ուրախ էի, որ ամուսնուս ու ծնողներիս տները միևնույն թաղամասում են գտնվում:
Խանութը, որտեղ աշխատում եմ, ծընողներիս շենքի դիմացն է: Հաճախ էի նրանց բացակայության ընթացքում իմ ընդմիջման ժամին տուն մտնում, սառնարանից որևէ
մի բան վերցնում, ուտում, պառկում հանգստանում էի:
Ինձ թվում էր, որ այդպես էլ պիտի լինի միշտ:Բայց ոչ: Շուտով ծնողներս սկսեցին նյարդայնանալով վերաբերվել իմ այցերին, իսկ հետո էլ ասացին, որ նախազգուշացնեմ հյուր գնալուց առաջ:
Անկեղծ ասած՝ մի քիչ նեղացա: Ես նրանց բնակարանը որպես իմ տուն էի ընկալում, այստեղ իմ մանկությունն է անցել, այստեղ են իմ խաղալիքները, գրքերն ու նկարները…
Ծնողներիս արարքն այդպես էլ չհասկացա: Մի քանի օր առաջ վիճել էի ամուսնուս հետ, ու այնքան էլ ուզում պառկել իմ հարազատ սենյակում: Զանգեցի մորս, բայց նա չպատասխանեց: Իսկ երբ հասա, հայտնաբերեցի, որ ծնողներս փոխել են դռան փականը:
Այնպիսի տպավորություն է, որ ինձ դուրս են հանել իմ տնից: Ես համարում եմ, որ ծնողներին պետք չեն մեծահասակ երեխաների տների բանալիները, իսկ ահա ծնողական տունը միշտ մնում է քոնը…