Եթե առավոտյան չեք հասցնում հավաքել անկողինը, ապա անպայման կարդացեք սա․․․Եթե դուք այնքան եք շտապում,որ առավոտյան չեք կարողանում ձեր անկողինը կարգավորել, ապա սա միայն մի մեծ պլյուս է, ասում են գիտնականները:
Ձեր մահճակալն ավելի մաքուր է, իսկ դուք ավելի առողջ:
Ինչո՞ւ
Միջին հաշվով, յուրաքանչյուր մահճակալի վրա ապրում է 1,5 միլիոն բակտերիաներ, որը սնվում է մեր մաշկի մահացած բջիջներով:
Դրանք այնքան փոքր են, որ երբեք դրանք չես տեսնի առանց մանրադիտակի: Բայց միևնույն ժամանակ նրանք միզում են ձեր անկողնում, առաջացնում ալերգիա «փոշուց» և նույնիսկ որոշ հիվանդություններ, օրինակ ՝ հրահրում ասթմայի զարգացում: Առավոտյան, երբ մեկնում ես աշխատանքի առանց անկողինդ հավաքելու, իրականում սպանում ես նրանց մի զգալի մասին.
Այս տիզերը ատում են մաքուր օդն ու արևը:«Մենք գիտենք,որ այդ տիզերը կարող են գոյատևել միայն այն դեպքում, եթե դրանք գտնվում են խոնավ միջավայրում (քնելիս քրտնում ես): Իսկ մաքուր օդը չափազանց թունավոր է նրանց համար », — ասում է Սթիվեն
Պրետլավը Քինգսթոնի համալսարանից:«Դա պարզ է. Դու չես կարգավորում մահճակալը, խոնավությունը գոլորշիանում է, և տիզերը ի վերջո մահանում են ջրազրկումից»:
Փորձագետները խորհուրդ են տալիս ձեր անկողինը կարգավորել ոչ վաղ առավոտյան, այլ երեկոյան, երբ աշխատանքից տուն եք վերադառնում: Այս պահին այս տհաճ արարածների մեծ մասը պարզապես մահացած կլինեն:Ընդհանրապես, անկողինն անփոփոխ թողնելու սիրահարները կարող են երջանիկ լինել և այս հոդվածը ցույց տալ բոլորին: