Թեստ․ Պարզապես ընտրեք թանկարժեք քարը…

Թանկարժեք թեստ-քարը կորոշի ձեր ճակատագիրը: Նայեք նկարին, ընտրեք քարը, որը ձեր սրտով է և կարդացեք համապաստասխան արդյունքը: Ամենակարևորն այն է, որ պատասխանի շուրջ երկար չմտածեք:

1. Ռուբին

Այս քարը բնորոշում է զգացմունքային, անհամբեր, շրջապատին իրենց արարքներով զարմացնող մարդկանց:Ունակ եք մեկ ակնթարթում ջրին ստիպել որ եռա, պարտադրել, որ սիրտն այրվի և հետևի ձեզ: Պատահական չէ, որ այն թագավորական՝ ասպետների և միապետների քար է: Համարձակ եք, լավատես, ուժեղ: Մտերիմների համար թիկունք եք, որին կարելի է հենվել:

Եթե ինչ-որ պահի ձեզ թվա, որ ձեր ուժերը սպառվում են, հիշեք այս թեստը և ձեզ այլ տեսանկյունից նայեք.ունեք թաքնված աղբյուր, որից կարող եք նոր ուժեր ստանալ: Ցանկացած մոխրից կարող եք հարություն առնել փյունիկի նման: Հանձնվելը ձեր համար չէ, այնպես որ պայքարեք մինչև վերջ:

2. Երկնագույն տոպազ

Այս քարը բնորոշում է շատ հանգիստ մարդկանց, որոնք հավասարակշռված բնավարություն ունեն, նախընտրում են հանգիստ կյանքը: Դուք խելամտության և իմաստության աղբյուր եք շրջապատողների համար: Կիրքը, չարությունը ձեր համար չէ, իսկ ահա բարությունը, խելամտությունը համապատասխանում է ձեր ներաշխարհին:

Ձեր ինտուիցիան զարգացած է, կարողանում եք համոզել մարդկանց, ազդել նրանց վրա ձեր հանգստությամբ, իմաստությամբ: Ձեր խորհուրդներին միշտ կարելի է հետևել, երբեք չեք ընդունում հապշտապ որոշումներ և մտածում եք նախքան խոսելը:

3. Պերիդոտ

Այս քարը հաճախ չի հանդիպում, այն բավական էկզոտիկ է, դրանում շատ գաղտնիքներ են թաքնված: Այն ունակ է բուժել և ուժեր հաղորդել, այսպես եք դուք նաև ազդում շրջապատի վրա: Հրաշալի էներգետիկա ունեք, մաքուր աուրա,որը ձգում է, ինչպես մագնիսը: Բնության ուժը, որն առկա է ձեր մեջ, զարմանալի է, բոլորը ուզում են ստանալ ձեր մաքրությունից, ինչպես թարմ աղբյուրից: Ձեզ կյանքում շատ հաղթանակներ են սպասվում, եթե պահպանեք ձեր մաքրությունը :

4. Տանզանիտ

Բնազդը որոշում էր ձեր ամբողջ գոյությունը: Չեք վստահում տրամաբանությանն այնպես ինչպես ներքին ձայնին: Զգացմունքները և ներքին ձայնն առաջնորդում են ձեզ: Այս յուրահատուկ քարը բնորոշում է նուրբ հոգեբանություն ունեցող մարդկանց, որոնք ունակ են կարդալ մարդկանց հոգիները:

Բավական լավատես եք և լավ եք ազդում մարդկանց վրա: Եթե սիրտը և տրամաբանությունն անընդհատ վիճում են, հույսներդ դրեք բնազդների վրա: Հիմա ժամանակն է, որ լսեք ինքներդ ձեզ: Եթե դադարեք անտեսել ներքին ձայնը, ապա հաջողությունն ապահովված է:

Оцените статью