Contents
Содержание
Թեթև բանջարեղենային աղցանը շատ լավ լուծում է ամանորից հետ․․․
Բաղադրիչներ
- լոբի կարմիր – 1 տուփ
- եգիպտացորեն պահածոյացված – 1 տուփ
- պղպեղ բուլղարական – 2 հատ
- վարունգ մարինացված – 2 հատ
- ընկույզ – 100 գր
- սխտոր – 2-3 ատամիկ
- մաղադանոս – ըստ ճաշակի
- ձիթայուղ – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Վարունգն ու պղպեղը խորանարդաձև կտրատում ենք, իսկ ընկույզը՝ մանրացնում։
- Կանաչին լվանում, չորացնում ու մանր կտրատում ենք։ Պահածոյացված լոբին ու եգիպտացորենն ազատում ենք հեղուկից, իսկ սխտորը ճզմում ենք։
- Լոբին, եգիպտացորենը, վարունգը, պղպեղը, ընկույզն ու կանաչին լցնում ենք աղցանամանի մեջ, լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք սխտորը, ձիթայուղն ու համեմում ենք աղով։
Ստացվում է շատ համեղ աղցան։
Բարի ախորժակ