Հայրիկ, մայրիկ Դուք մտածում էիք, թե ես ոչինչ չեմ տեսել, բայց․․․Ես ամեն ինչ տեսել եմ

Հայրիկ, մայրիկ Դուք մտածում էիք, թե ես ոչինչ չեմ տեսել, բայց․․․Ես ամեն ինչ տեսել եմ։

Երեխաները միշտ նայում են ծնողներին․․․ նույնիսկ երբ նրանց թվում է,որ փոքրիկները ոչինչ չեն տեսնում․․․Մինչ ձեզ թվում էր,որ ես չեմ նայում,ես տեսա, որ դուք իմ նկարածը մագնիսով ամրացրեցիք սառնարանին, դրա համար էլ ցանկացա ևս մի նկարել։

Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, ես տեսա, որ դուք կերակրեցիք անտուն փիսիկին, և այդ ժամանակ ես հասկացա, որ կենդանիներին պետքէ հոգատարությամբ և սիրով մոտենալ։Մինչ ձեզ թվում էր,որ ես չեմ նայում,ես տեսա,որ դուք հատուկ ինձ համար պատրաստեցիք իմ սիրելի տորթը, և այդ ժամանակ հասկացա, որ մանրուքներում է թաքնված իմաստը։

Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, ես տեսա,որ դուք գնացել եք ձեր հիվանդ ընկերջը տեսակցելու,և ես հասկացա, որ մարդիկ պիտի միմյանց մասին հոգ տանեն։Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, ես տեսա,որ դուք չեք մերժում բոլոր նրանց, ովքեր ունեն օգնության կարիք, և ես հասկացա, որ եթե ունես գումար և ժամանակ, պետք է օգնել նրանց, ովքեր չունեն դա։

Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, ես տեսա,որ դուք խնամքով եք վերաբերվում մեր տանն ու բոլոր նրանց, ովքեր այստեղ ապրում են։Եվ ես հասկացա,որ յուրաքանչյուր մարդ պիտի հոգ տանի և մտածի բոլորի մասին, ովքեր իր համար թանկ են։Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, ես տեսա, որ դուք շարունակում եք կատարել ձեր պարտականությունները, եթե նույնիսկ վատ եք զգում ձեզ։ Եվ ես հասկացա, թե ինչ է պատասխանատվությունը։

Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, ես տեսա, որ դուք երբեմն չէիք կարողանում զսպել արցունքները, և հասկացա, որ կյանքում կա նաև տխրություն և ցավ,և արտասվելը՝ նորմալ է։Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում,ես տեսա,որ դուք երբեք չեք դադարում իմ մասին հոգ տանել, և ես ցանկացա արդարացնել ձեր սպասումները և անել ամեն ինչ, որ ինձանով հպարտանաք։

Մինչ ձեզ թվում էր,որ ես չեմ նայում, ես ձեզանից սովորում էի ապրել։Ես ձեզանից օրինակ էի վերցնում և ձգտում դառնալ ձեզ նման։ Մինչ ձեզ թվում էր, որ ես չեմ նայում, իմ հոգու խորքում նստած էր փոքրիկ մեծահասակ և շշնջում․

—Իմ սիրելի ծնողներ, շնորահակալ եմ այն ամենի համար, ինչ ես տեսել եմ, մինչ դուք կարծում էիք, որ ես չեմ նայում։

Оцените статью