Նախատոնական թոհուբոհի, վազքի, առևտրի և վերջապես աղցանների ընտրության ճիշտ ժամանակն է։ Ձեզ կներկայացնենք նոր Ամանորյա աղցանն, որը շատ հեշտ է, շատ արագ է պատրաստվում և իհարկե շատ համեղ է
Բաղադրատոմս
- Հավի կրծքամիս — 400 գր․
- Գազար — 2 միջին չափի
- Եգիպտացորեն — 100 գր․
- Սխտոր — 0․5 ատամ
- Թթու վարունգ — 3 հատ
- Համեմ — նոսր փունջ
- Մայոնեզ և թթվասեր
Հավով աղցանի Պատրաստման հաջորդականությունը
- Հավի կրծքամիսը պետք է լավ լվանալ, ապա կտրատել ոչ շատ մանր խորանարդիկների
- Կտրատելուց հետո գազօջախի վրա թավա ենք դնում, որի լավ տաքանալուց վրան հետո ձիթայուղ ենք անում և կտրատված հավի կրծքամիսը լցնում վրան և սկսում ենք տապակել
- Կարելի այս աղցանը պատրաստել նաև խաշած և նույն չափով կտրատած հավի կրծքամսով, մի փոքր տարբերվող կլինի համը, բայց որպեսզի տոնական օրերին լրացուցիչ գազօջախի մոտ չկանգնեք, փորձեք խաշած տարբերակը, նաև կարելի է խաշած տավարի մսով նույն աղցանը պատրաստել
- Աղ ու սև կծու պղպեղ անելուց հետո շարունակում ենք տապակել, մինչև կարմիր կեղև կապի մի թեթև, իսկ այդ ընթացքում էլ եփվի ամբողջությամբ
- Հավի կրծքամիսը փափուկ և շուտ եփվող սպիտակուցային աղբյուր է, ուստի առավելագույնը 10 րոպեն բավարար է, պատրաստ լինելու համար
- Անջատում ենք գազօջախը թողնում, որ այն սառչի
- Այդ ընթացքում քերիչով կանցկացնենք գազարը, քերիչի մեծությունը դուք ընտրեք, կարելի է նաև կորեական աղցանի համար նախատեսված քերիչ օգտագործել
- Գազարը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում հավի կրծքամիսը
- Այնուհետև ավելացնում ենք եգիպտացորեն
- Թթու վարունգ ենք կտրտատում կիսալուսնաձև և լցնում աղցանի վրա
- Նոսր փունջ համեմը մանր կտրատում ենք և ուղարկում վարունգի հետևից
- Մայոնեզ և թթվասեր ենք լցնում, այս բաղադրիչները հարկավոր է լցնել ամենավերջում, մատուցելուց մոտ 10-15 րոպե առաջ
- Մի փոքր աղ ենք լցնում, աղի հետ զգույշ կլինեք, որովհետև արդեն բաղադրիչներ կան, որոնք աղի են
- Խառնում ենք լավ և դնում ենք կողքի մի փոքր համերը խառնվեն իրար
Բարի ախորժակ։