Մենք հրավիրեցինք նրան խանութում տաքանալու, բայց պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչ արեց մուրացիկ տղան…
Դա ամռանն էր: Այդ ժամանակ ես աշխատում էի կոսմետիկայի խանութում: Մեր խանութից քիչ հեռու նստում էր դեռահաս մի տղա, որ արտաքուստ մոտ 12 տարեկան էր թվում: Տղան փող էր խնդրում անցորդներից:
Եվ այսպես, մի օր բավական անձևոտ, ցուրտ ու ամպամած եղանակ էր: Տղան նստած էր, անգամ այդպիսի անդուր եղանակը նրան չէր վախեցնում:
Աշխատակիցներով որոշեցինք ու կանչեցինք տղային խանութ, որ նա մի քիչ տաքանա, կերակրեցինք, տաք թեյ տվեցինք:
Գիտեք, որ շատերը զզվում են մուրացկաններից, համարելով, որ նրանք խաբեբաներ են, բայց այս տղան պարզվեց, որ զարմանալիորեն բարեհոգի, անկեղծ ու բարի մարդ էր:
Նրա անունը Կոստյա էր: Պատմեց, որ ապրում է տատիկի հետ, որ հայրը լքել է իրենց, իսկ մայրը մահացել է: Նա ունի նաև մեծ քույր, որ ամուսնացել է ու մեկնել ուրիշ քաղաք:
Տղան մեր խանութի տեխնիկական մասում մնաց մինչև փակվելու ժամը: Հետո գնաց տուն:
Հաջորդ օրը տղան նորից եկավ մեր խանութ: Նա ձեռքում բռնել էր երկու բուլկի, հյութ և մի տուփ արևածաղիկ: Ողջունեց մեզ, ձեռքինը պարզեց, ասելով.
— Սա այն ամենն է, ինչով կարող եմ շնորհակալ լինել…
Հ.Գ. Թե ինչպես ես այդ պահին լաց չեղա` ինքս չեմ հասկանում: Կոկորդումս գունդ էի զգում: Միանգամից հիշեցի այն խոսքերը, որ «Նա ով քիչ ունի` շատ է տալիս»: Այդպես էլ կա: