Այս հարցը հատկապես շատ է հուզում կանանց․ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ բոլորին է դուր գալիս հարթ, առողջ և փայլուն մաշկ ունենալը։
Տարիքի հետ մաշկը կորցնում է իր ձգությունն ու երիտասարդ տեսքը, ծերացման նշաններն ավելի ակնհայտ են դառնում։
Առաջարկում ենք բնական միջոց, որը մաքրում է, պաշտպանում և առողջացնում մաշկը․ մեղրով, դարչինով և մշկընկույզով դիմակ։
Անհրաժեշտ է․
- 0,5թ․գ․ դարչին
- 1ճ․գ․ թարմ քամած կիտրոնի հյութ
- 1թ․գ․ մեղր
- 1թ․գ․ մանրացրած մշկընկույզ
Մեղրն օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ և առողջացնում էմաշկը։
Դարչինը ապացուցված հակասնկային և հակավիրուսային միջոց է։
Մշկընկույզն ունի հակաբորբոքակին ազդեցություն և արդյունավետ է ակնեի բուժման դեպքում։
Կիտրոնն օգնում է ազատվել սպիերից և հարուստ է վիտամին С-ով։
Ինչպես պատրաստել և կիրառել․
Ամեն ինչ շատ արագ է։ Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք պլաստիկե տարայի մեջ և խառնեք։ Կստանաք մածուկանման զանգված։
Լվացեք դեմքը, քսեք խառնուրդը և թողեք 20-25 րոպե։ Լվացեք գոլ ջրով։
Եթե չոր մաշկ ունեք, դիմակից հետո հալվեի գել օգտագործեք։

Եղեք առողջ և գեղեցիկ։