Ձիթայուղը պարունակում է հակատարիքային, հակաբորբոքային սննդանյութեր, որոնք այնքան անհրաժեշտ են մեր օրգանիզմին։
Ահա ձիթայուղի օգտագործման 5 առավելություն
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Ձիթայուղը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը, որը նեղացնում է անոթները։ Յուղը պարունակում է օլեոկանտալ, նաև օլեուրոպեին, որոնք պաշըտպանում են մեզ՝ սրտանոթային հիվանդություններից։
Ձիթայուղ օգտագործեք սովորական հագեցած ճարպերի փոխարեն։
Իջեցնում է արյան ճնշումը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձիթայուղը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից և դրա հաշվին էլ իջեցնում է արյան ճնշումը։
Բացի այդ, սրտի ծերացումը դանդաղում է՝ մոնոչհագեցած առողջ ճարպերի շնորհիվ։
Պայքարում է դիաբետի դեմ
Ձիթայուղը կարող է կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում նաև կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և բարձրացնել ինսուլինի հանդեպ զգայունությունը։
Պայքարում է բորբոքումների դեմ
Ձիթայուղն ազդում է որպես հզոր հակաբորբոքային միջոց, որը կօգնի պայքարել քրոնիկ բորբոքումների դեմ, որոնց հետևանքով էլ առաջանում են լուրջ հիվանդություններ․ սրտի հիվանդություններ, քաղցկեղ, նյութափոխական խանգարումներ, դիաբետ, արթրիտ։
Պաշտպանում է ոսկորները
Այն մարդիկ, ովքեր շատ են օգտագործում ձիթայուղ և ձիթապտուղ, ավելի առողջ և ամուր ոսկորներ ունեն։