Ծննդատանը նրա պալատ բերեցին ամուսնու սիրուհուն. Սիրուհին լքեց իր երեխային…

Երբեմն կյանքն այնպիսի անսպասելի շրջադարձեր է ունենում, որ ոչ մի սերիալում չես տեսնի:Մենք ինքներս ականատես եղանք այդպիսի մի դրամայի, որը մեր ծննդատանը տեղի ունեցավ:

Առաջինը երկունքի ցավերով մեզ մոտ բերեցին Օքսանային` համեստ  զուսպ կին, որ ամենից շատ վախենում էր որևէ մեկին անհանգստացնելուց:

Մոտավորապես երեք ժամից բերեցին Մարինային, գայթակղիչ շիկահերի, ում տեսքն անգամ հղիությունը չէր փչացրել:

Մարինային մենք բերեցինք նույն պալատ, որտեղ արդեն պառկած էր Օքսանան: Երկու ապագա մայրերի դեմքերի արտահայտության փոխվելու վրա մենք ուշադրություն դարձրինք, բայց ժամանակ չկար պարզելու, թե ինչ է եղել: Օքսանայի երկունքն էր սկսվում:

Նա ունեցավ առողջ, հրաշալի աղջիկ, որը ջրի կաթիլի պես նման էր մորը: Բժիշկները հետազոտեցին աղջկան ու տվեցին մորը: Ծնարանում քիչ մարդ մնաց և ես հարցրի Օքսանային, ճանաչում է արդյոք նա Մարինային: Օքսանան հոգոց հանեց և ասաց.

 

-Այո, նա իմ ամուսնու սիրուհին է, ես նրան ներել եմ, բայց այս երեխան ամուսնուցս է:

Այդ ընթացքում Մարինան նույնպես ծննդաբերեց, բայց նրա տղան շատ թույլ էր, ինքնուրույն չկարողացավ շնչել և տարան վերակենդանացման բաժանմունք: Երեխային պետք էր երկարատև բուժում ու վերականգնում, բայց մայրը որոշեց, որ դա իրեն պետք չէ և ուղղակի հրաժարվեց որդուց:

Երբ Օքսանան իմացավ այդ մասին, առանց վարանելու ասաց, որ երեխային ինքն ու ամուսինը տուն կտանեն, ոչ մի մանկատան մասին խոսք լինել չի կարող, այն դեպքում, երբ երեխային հայրը կենդանի է: Հետաքրքիրն այն է, որ այդ ընթացքում նորածին տղան սկսեց կազդուրվել, կարծես թե զգում էր, որ ինքն ինչ-որ մեկին պետք է:

Նայում էի այս ամբողջ իրավիճակին և մտորում: Ինչո՞վ եք մտածում տղամարդիկ, ինչպե՞ս կարելի է փոխել հենց այսպես կնոջը, մորը, ընկերոջը` այսպիսի մեկի հետ…

Оцените статью