Ճապոնացի բժիշկ Տոշիկի Ֆուկուցուձին առաջարկում է նիհարելու նոր մեթոդ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Կպահանջվի միայն 10-15 րոպե և գլանաձև փաթաթված սրբիչ:
1. Պառկեք մեջքի վրա:
2. Գլանաձև փաթաթված (տրամագիծը՝ 7-15 սմ) սրբիչ դրեք գոտկատեղի տակ հենց պորտի տակ:
3. Միացրեք ոտնաթաթերի բութ մատները, կրունկները հեռացրեք 15-20 սմ-ով կամ ավելի շատ:
4. Ձեռքերը վեր ձգեք (գլխի վերևում)՝ ափերը դեպի ներքև, միացրեք ճկույթները:
5. Պառկեք 5 րոպե: Ցանկալաի է պրոցեդուրան կրկնել օրական 2-3 անգամ:
Վարժությունը կատարել խորհուրդ է տրվում կոշտ հորիզոնական մակերևույթի վրա:
Մեջքի հետ կապված խնդիրների դեպքում պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
Նիհարելու ճապոնական մեթոդի հիմնական առավելությունները՝
1. Քաշի նվազման խթանում
2. Մեջքի ցավի բուժում
3. Որովայնի խոռոչի առջևի պատի մկանային կմախքի ամրացում
4. Իրանի փոքրացում ճարպի վերաբաշխման շնորհիվ: