Ուզում եք խիտ հոնքեր ունենալ. Ահա թե ինչը կօգնի

Հաստ հոնքեր ունենալու մասին երազում են շատ կանայք: կարող եք բնական միջոցներ օգտագործել:

Գերչակի յուղ:

Սա մազերի աճը խթանելու լավագույն միջոցներից է: Այն սպիտակուցներ, վիտամիններ, ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք սնուցում են մազերի ֆոլիկուլներն ու խթանում դրանց աճը: Բացի այդ՝ գերչակի յուղը պայքարում է միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են խոչընդոտել մազերի աճին:

Բամբակը թրջեք գերչակի յուղով, քսեք հոնքերին, մատների ծայրերով մերսեք 2-3 րոպե: Թողեք 30 րոպե կամ ամբողջ գիշեր: Լվացեք տաք ջրով և լվացող միջոցով: Դադարեցրեք գերչակի յուղի օգտագործումը, եթե այն գրգռվածություն կամ այրոց է առաջացնում:

Կոկոսի յուղ:

Հաստ, գեղեցիկ հոնքեր ունենալու համար կարող եք կոկոսի յուղ օգտագործել: Այն հարուստ է սպիտակուցներով, E վիտամինով, երկաթով, որոնք նպաստում են հոնքերի աճին:

Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը, մատների ծայրերով քսեք հոնքերին: Մի քանի րոպե մերսեք՝ արյան շրջանառությունը լավացնելու համար: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լվացեք տաք ջրով:

Ձիթապտղի յուղ:

 

Վիտամին E-ի շնորհիվ ձիթապտղի յուղը խթանում է մազերի աճը, հաստացնում դրանք:

Մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, քնելուց առաջ քսեք հոնքերին, մերսեք 5 րոպե: Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լվացեք տաք ջրով:

Սոխի հյութ:

Սոխի հյութը ևս նպաստում է մազերի աճին: Սոխը նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հոնքերի աճի համար:

Մանրացրեք 1 սոխը, քամեք հյութը: Քսեք հոնքերին, մերսեք մոտավորապես 5 րոպե: Թողեք չորանա, լվացեք սառը ջրով:

Ձվի դեղնուց:

Ձուն հարուստ է սպիտակուցներով: Այն օգնում է լավացնել մազերի որակը, դրանք ավելի խիտ դարձնել:

1 ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից: Դեղնուցը երկար խառնեք: Բամբակի օգնությամբ քսեք հոնքերին: 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով:

Оцените статью