Հազար մարդուց հինգը հիվանդ են շիզոֆրենիայով։ Այս հիվանդությունը հավասարապես տարածված է և տղամարդկանց և կանանց մոտ։ Շիզոֆրենիայի մասին առաջին հիշատակումները թվագրվում են մեր թվարկությունից առաջ 18-րդ դարին։
Իսկ հանճարներից ովքե՞ր են տառապել այս հիվանդությամբ։
Վինսենթ Վան Գոգ
Ենթադրվում է, որ Վան Գոգի նկարների մեծ մասը նկարվել է հենց շիզոֆրենիայի սրեցման ժամանակ։ Այս ընթացքում նա օրական մի քանի նկար էր նկարում և ընդհանրապես չէր քնում։
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե
Հետազոտողներն այն կարծիքին են, որ այս փիլիսոփան, որը անգամ քաղաքացիություն չուներ, տառապում էր շիզոֆրենիայի հատուկ տեսակով, որին բնորոշ է սեփական եսի հանդեպ մեծ կարծիք ունենալը։ Հավանաբար հենց այս հիվանդությունն էլ պատճառ է դարձել նրա գերմարդու կոնցեպցիայի ստեղծման համար։
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
Նրա կյանքը և ստեղծագործությունները ուսումնասիրողների կարծիքով Գոգոլը տառապում էր շիզոֆրենիայով, որը լրացվում էր փսիխոզի նոպաներով և կլաուստրոֆոբիայով։ Նրա մոտ հաճախ էին լինում ձայնային և տեսողական հալյուցինացիաներ։ Հենց սրանց ազդեցության տակ էլ նա ստեղծել է իր մի շարք հերոսներին։
Իսահակ Նյուտոն
Հետազոտողների մի մասը կարծում է, որ Նյուտոնը տառապել է շիզոֆրենիայով։ Նա հանճարեղ մաթեմատիկոս և ֆիզիկոս էր, բայց նրա հետ շփվելը շատ դժվար էր լինում, իսկ նրա տրամադրությունն անընդհատ փոփոխվում էր։
Մայա Մյակիլա
Շվեդ նկարչուհի է, ով նույնպես տառապում է շիզոֆրենիայով։ Նա ապրում է Նորրկոփինգ փոքրիկ քաղաքում։ Բուժող բժիկները ուսումնասիրում են նաև նրա նկարները։ Համարվում է ժամանակակից ամենապրովոկացիոն նկարիչներից մեկը։